Հեղինակ՝ fantan

Այբբենարա՛ն, լույսի խորան

07․05․2019թ․ առաջին դասարանի դասվար Լիլիթ Ավետիսյանը կազմակերպել էր այբբենարանի հանդես։ Այն հագեցած էր երգ ու պարով, ասմունքով և բեմականացմամբ։ Աշակերտները ներկաներին վստահեցրին, որ իրենք հետագայում ևս լավ են սովորելու, քանզի գիտակցում են կրթված հասարակության դերն ու նշանակությունը։

ՄԵԾ ԵՂԵՌՆ 104

26․04․2019թ․ մաթեմատիկայի ուսուցիչ Շ․ Դալլաքյանն իր դասղեկական դասարանում (10-րդ դասարան) կազմակերպեց Մեծ Եղեռնին նվիրված միջոցառում։ Աշակերտները ասմունքի, երգի ու պարի միջոցով ներկայացրին Եղեռնի պատմությունը։ Բոլորս մի պահ տեղափոխվեցինք 1915 թվական, տեսանք այն վայրագությունները, որ կատարել էին թուրքերը մեր ազգի նկատմամբ։
Միջոցառման ընթացքում աշակերտները ևս մեկ անգամ հաստատեցին Անատոլ Ֆրանսի հայտնի տողերը․
«Եթե մի ժողովուրդ չի ուզում մեռնել, նրան սպանելն անհնար է»։

Նկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում․

ՄԵԾ ԵՂԵՌՆ 104

Նզպ, վիկտորինա

10․04․2019թ․ ՆԶՊ ուսուցիչ Լ․ Թորոսյանը 8-րդ դասարանում անցկացրեց մրցույթ-վիկտորինա, որի արդյունքում գերազանց արդյունքներ ցուցաբերեցին Ադյան Կարինեն (ավտոմատի քանդել-հավաքելը՝ 50 վայրկյանում) և Թորոսյան Վարդանը (ավտոմատի քանդել-հավաքելը՝ 53 վայրկյանում)։ Աշակերտներն ակտիվորեն պատասխանեցին նաև վիկտորինայի հարցերին։

Նկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում․

Նզպ, վիկտորինա

Թվային շաբաթ՝ ALL DIGITAL Week

Ֆանտանի միջնակարգ դպրոցը վերջին տարիներին ակտիվ մասնակցություն է ցուցաբերում «Ապահով համացանց»-ի կազմակերպած միջոցառումներին։ Այս շաբաթ նա մասնակցեց Թվային շաբաթ` ALL DIGITAL Week 2019 համաեվրոպական նախաձեռնությանը և արժանացավ շնորհակալագրի։ Շնորհակալություն Ապահով համացանց Հայաստան ծրագրի համակարգող, STEM Միության տնօրեն Նարինե Խաչատրյանին և մնացած աշխատակիցներին աջակցելու համար։ 

Գարուն մայրիկիս

05.04.19թ. 3-րդ դասարանի դասվար Թ. Սրապիոնյանը կազմակերպել էր դաս-ցերեկույթ ՝  «Գարուն մայրիկիս» թեմայով:Միջոցառման ընթացքում աշակերտները հանդես եկան բազմաթիվ բանաստեղծություններով՝ նվիրված մայրիկին ու գարնանը, գեղեցիկ պարերով ու երգերով: Միջոցառման վերջում աշակերտներն իրենց մայրիկներին նվիրեցին իրենց իսկ ձեռքով պատրաստած բացիկներն ու ծաղիկները:

Լինում է, չի լինում, մի հեքիաթ է լինում

03․04․2019թ․ երրորդ դասարանի դասվար Թ․ Սրապիոնյանը անցկացրեց «Լինում է, չի լինում, մի հեքիաթ է լինում» թեմայի ամփոփում։ Նա աշակերտներին հանձնարարեց «Լինում է, չի լինում…» անկյունից ընտրել որևէ հեքիաթ և մեկը մյուսին շարունակելով պատմել այն։ Աշակերտները մեծ ոգևորությամբ իրար լրացնելով՝ ներկայացրին բոլոր հեքիաթները։ Այնուհետև հանձնարարվեց ընտրել սեղանին դրված հեքիաթների գրքերից որևէ մեկը, ապա տրված ժամանակամիջոցում հնարավորինս արագ և գեղեցիկ կարդալ ընտրված գրքից ինչ-որ հեքիաթ։ Աշակերտները լուծեցին նաև խաչբառ, կատարեցին այլ աշխատանքներ։ Նրանք ներկայացրին նաև հեքիաթների թեմաներով պաստառներ։

 

Վիկտորինա

02․04․2019թ․ ՆԶՊ ուսուցիչ Լ․ Թորոսյանը 9-րդ դասարանցիների միջև կազմակերպել էր մրցույթ-վիկտորինա։ Դասարանը բաժանվել էր 2 թիմի՝ «Հզոր արծիվներ» և «Խիզախ բազե»։ Աշակերտները բավականին տեսական գիտելիքներ ունեին, սակայն մի քիչ դժվարացան գործնական աշխատանքից։ Վերջնական հաշիվն էր՝ 26։20։ Հաղթող ճանաչվեց «Հզոր արծիվներ» թիմը։

Նկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում․

Վիկտորինա

Համապետական շաբաթօրյակ 2019

23․03․2019թ․ Ֆանտանի միջնակարգ դպրոցն ակտիվ մասնակցություն ունեցավ համապետական շաբաթօրյակին։ Դպրոցի ներսի տարածքը մաքրելուց հետո աշակերտները, չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին, մաքրեցին նաև դպրոցի շրջակայքը։
Շաբաթօրյակն իրականցվեց «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում։

Նկարներն ամբողջությամբ տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում․

Համապետական շաբաթօրյակ 2019

Քվեարկություն

18․03․2019 թվականին հասարակագիտության և ՀԵՊ ուսուցիչ Արևիկ Խոջայանը 8-րդ դասարանում հասարակագիտության ժամին անցկացրեց դասարանական խորհրդի նախագահի ընտրություն։ Նպատակը սովորողներին ընտրության կարգի հետ ծանոթացնելն էր։ Նախապես նախագահի թեկնածություն էին առաջադրել 3 աշակերտ՝ Խաչատրյան Հեղինեն, Հովսեփյան Գոհարը և Սահակյան Արաքսյան։ Նրանք բոլորն էլ մշակել էին նախընտրական ծրագրեր, որոնց առանցքային խնդիրներն էին՝ դասարանի ամենօրյա մաքրության ապահովում, առաջին բուժօգնության պարագաների առկայության ապահովում, սովորողների առաջադիմության բարձրացման խթանում և այլն։ Վստահված անձի դերում հանդես եկավ դասղեկ Գ․ Կոստանդյանը, ով նաև մասնակցեց ընտրությանը։ 6 ձայնով անցավ Սահակյան Արաքսյան, իսկ Հովսեփյան Գոհարը հավաքեց 4 ձայն, Խաչատրյան Հեղինեն` 1 ձայն: Երեխաները մեծ ոգևորություն ապրեցին։

Նկարները տե’ս մեր ֆեյսբուքյան էջում.

Քվեարկություն

Մայրիկ

7․03․2019թ․ անգլերենի ուսուցիչ Յ․ Սահակյանը 7-րդ դասարանցիների հետ կազմակերպել էր ցերեկույթ՝ նվիրված մայրիկներին։ Երեխաները մեծ ոգևորությամբ անգլերեն լեզվով արտասանում էին մայրիկներին նվիրված բանաստեղծություններ։
Նկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում․