Լինում է, չի լինում, մի հեքիաթ է լինում

03․04․2019թ․ երրորդ դասարանի դասվար Թ․ Սրապիոնյանը անցկացրեց «Լինում է, չի լինում, մի հեքիաթ է լինում» թեմայի ամփոփում։ Նա աշակերտներին հանձնարարեց «Լինում է, չի լինում…» անկյունից ընտրել որևէ հեքիաթ և մեկը մյուսին շարունակելով պատմել այն։ Աշակերտները մեծ ոգևորությամբ իրար լրացնելով՝ ներկայացրին բոլոր հեքիաթները։ Այնուհետև հանձնարարվեց ընտրել սեղանին դրված հեքիաթների գրքերից որևէ մեկը, ապա տրված ժամանակամիջոցում հնարավորինս արագ և գեղեցիկ կարդալ ընտրված գրքից ինչ-որ հեքիաթ։ Աշակերտները լուծեցին նաև խաչբառ, կատարեցին այլ աշխատանքներ։ Նրանք ներկայացրին նաև հեքիաթների թեմաներով պաստառներ։