Բաց դաս` հասարակագիտություն, ինֆորմատիկա

07.11.2018 թ․ Ֆանտանի միջնակարգ դպրոցում հասարակագիտության ուսուցիչներ Արևիկ Խոջայանը, Լիլիթ Հակոբյանը և ինֆորմատիկայի ուսուցիչ Գայանե Կոստանդյանը 9-րդ դասարանում անցկացրեցին մեդիագրագիտությանը նվիրված ինտեգրված բաց դաս՝ «Մեդիագրագիտություն․ լուրը, լրագրությունն ու հասարակությունը» թեմայով։ Նպատակը՝ աշակերտները ճանաչեն մեզ շրջապատող մեդիան, իմանան նրա դերն ու նշանակությունը առօրյա կյանքում։ Դասի ընթացքում կիրառեցին «Մեդիամարտ» մեդիագրագիտության համակարգչային կրթական խաղը, որը մեծ ոգևորություն առաջացրեց աշակերտների շրջանում։
#MILWEEKARM18

Նկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում․

Բաց դաս` հասարակագիտություն, ինֆորմատիկա