Սեպտեմբերի 1

01․09․2018 թվական․․․

Մեծ աշխուժություն էր տիրում Ֆանտանի միջնակարգ դպրոցում։ 12-րդ դասարանցիները դասղեկ Լ․ Մելքումյանի գլխավորությամբ պատրաստել էին կարճ, սակայն բովանդակալից միջոցառում։ Նրանք ողջունեցին ինն  առաջին դասարանցիներին։ Վերջիններս ևս գեղեցիկ ելույթ ունեցան։

Միջոցառման հյուրն էր  Կոտայքի մարզպետի տեղակալ պարոն Առնակ Ավետիսյանը։