Ամիսը՝ Սեպտեմբերի 2018

Բաց դաս պատմությունից

20․09․2018 թվականին պատմության ուսուցիչ Լ․ Հակոբյանը անկախության տոնին նվիրված բաց դաս անցկացրեց, որին ներկա էին դպրոցի տնօրինությունը և մի խումբ ուսուցիչներ։

Նկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում․

Բաց դաս պատմությունից

Համապետական շաբաթօրյակ

08․09․2018 թվական

Ամբողջ հանրապետությունում համապետական շաբաթօրյակ էր, որին իր փոքր մասնակցությունն ունեցավ նաև մեր դպրոցը։ Աշակերտներն ուսուցիչների գլխավորությամբ մաքրեցին դպրոցի ողջ շրջակայքը և հարակից տարածքը։

Նկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում․

Համապետական շաբաթօրյակ

Սեպտեմբերի 1

01․09․2018 թվական․․․

Մեծ աշխուժություն էր տիրում Ֆանտանի միջնակարգ դպրոցում։ 12-րդ դասարանցիները դասղեկ Լ․ Մելքումյանի գլխավորությամբ պատրաստել էին կարճ, սակայն բովանդակալից միջոցառում։ Նրանք ողջունեցին ինն  առաջին դասարանցիներին։ Վերջիններս ևս գեղեցիկ ելույթ ունեցան։

Միջոցառման հյուրն էր  Կոտայքի մարզպետի տեղակալ պարոն Առնակ Ավետիսյանը։