«Ոզնի 2018» համակարգչային մրցույթի ամփոփում

Հունիսի 13-ին, ժամը 12:00-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի Ալեք և Մարի Մանուկյան դահլիճում (հասցե՝ Բաղրամյան 40) կայացավ «Ոզնի 2018» համակարգչային մրցույթի ամփոփումը։ Այս տարի մրցույթի հազարավոր մասնակիցներից եզրափակիչ փուլ էին անցել շուրջ 450-ը, որոնցից 65-ը ստացան պատվոգրեր և մրցանակներ, իսկ եզրափակիչ փուլի մյուս մասնակիցներին տրվեցին վկայագրեր:
Մրցույթի աջակիցներն էին՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի Հայ-Հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, Մայքրոսոֆթ Հայաստան ընկերությունը և hardware.am համակարգչային սարքավորումների ինտերնետ խանութը:
Շնորհակալություն մրցույթի կազմակերպիչներին՝ Ռուզան Նիկոյանին և Մարիաննա Թովմասյանին՝ իրենց անձնվեր, հայրենասեր աշխատանքների համար։
Հիմք՝ https://www.armedu.am/index.php/am/news/view/2050
Մրցույթի մեր դպրոցի հաղթողն էր 6-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Աբրահամյանը, ով ստացավ պատվոգիր և մրցանակ, իսկ մեր դպրոցից 2-րդ փուլ անցած մյուս մասնակիցներին՝ Հայկուհի Հարությունյանին, Ռուբեն Մեսրոբյանին, Գագիկ Կարապետյանին, Անահիտ Հովսեփյանին, Արաքսյա Սահակյանին և Արփինե Սահակյանին տրվեցին վկայագրեր։ Շնորհակալություն նաև մեր աշակերտներին։

Նկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում․

«Ոզնի 2018» համակարգչային մրցույթի ամփոփում