Ամիսը՝ Մայիսի 2018

Սպորտլանդիա

23․05․2018 թվականին Ֆանտանի միջնակարգ դպրոցում տարրական և միջին դպրոցի աշակերտների միջև անցկացվեց սպորտլանդիա։

Նկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում․

Սպորտլանդիա

Մեր մանկության ջերմ հուշեր…

21. 05. 2018 թվականին Ֆանտանի միջնակարգ դպրոցում դասվար Լ. Ավետիսյանը կազմակերպել էր տարրական դպրոցի ավարտին նվիրված միջոցառում՝ «Մեր մանկության ջերմ հուշեր» խորագրով: Միջոցառման ընթացքում 4- րդ դասարանի աշակերտներն ասացին իրենց երախտիքի խոսքը, ցուցադրեցին այդ տարիների ընթացքում ստացած գիտելիքները:
Ներկաները դահլիճից հեռացան ջերմ տպավորություններով։

Նկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում․

Մեր մանկության ջերմ հուշեր…

«Ոզնի 2018» համակարգչային մրցույթ

2018 թվականի մայիսի 17-ին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում տեղի ունեցավ «Ոզնի-2018» ամենամյա համակարգչային մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցեցին մեր դպրոցի 6, 7, 8-րդ դասարանների 7 աշակերտ։ 

Նկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում․

«Ոզնի 2018» համակարգչային մրցույթ

 

Հարգանքի տուրք

09․05․2018թ․ Ֆանտանի միջնակարգ դպրոցի աշակերտները դպրոցի տնօրեն Ն․ Աբրահամյանի և ծնողների ուղեկցությամբ այցելեցին Հայրենական Մեծ պատերազմում և Արցախում զոհվածների հուշարձան ու ծաղիկներ դրեցին այնտեղ․․․

Նկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում․

Հարգանքի տուրք

Վիկտորինա

07․05․2018 թվականին մաթեմատիկայի ուսուցիչ Շուշանիկ Դալլաքյանը 6-րդ և 7-րդ դասարանների աշակերտների միջև կազմակերպել էր վիկտորինա՝ «Անհնար է հզոր պետականություն առանց հզոր մաթեմատիկայի» խորագրով։ 6-րդ դասարանցիների թիմը կրում էր «Փոքրիկ հանճարներ» անվանումը, իսկ 7-րդ դասարանցիների թիմը՝ «Անհաղթելիները»։ Աշակերտները մեծ ոգևորությամբ էին պատասխանում առաջադրված հարցերին։ Հնչեցին հարցեր նաև դահլիճում նստածների համար։ Թիմերը վերջում ցուցաբերեցին հավասար արդյունքներ։

Նկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում․

Վիկտորինա

«Ապահով Համացանց 2018»

04.05.2018 թվականին ինֆորմատիկայի ուսուցիչ Գ․ Կոստանդյանը «Ապահով Համացանց 2018» ծրագրի շրջանակներում անցկացրեց բաց-դաս միջոցառում։
9-րդ դասարանի աշակերտուհի Էմմա Ռաշոյանը պարի միջոցով ներկայացրեց վիրուսի գործողությունները։ Վերջում նրան բռնեցին, և համակարգիչը սկսեց նորմալ աշխատել։

Նկարները տե՛ս մեր ֆեյբուքյան էջում․

«Ապահով Համացանց 2018»