Ամիսը՝ Ապրիլի 2018

Ֆրանկոֆոնիա

26․04․2018 թվականին Ֆանտանի միջնակարգ դպրոցում ֆրանսերենի ուսուցիչ Ռիմմա Ալթունյանը Ֆրանկոֆոնիայի շրջանակներում կազմակերպել էր միջոցառում։ 5-րդ դասարանի աշակերտները բեմականացրին «Մատնաչափիկը» հեքիաթը։ Միջոցառման երկրորդ մասում երեխաները ներկայացրին տարբեր երկրների երեխաների։

Նկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում․

Ֆրանկոֆոնիա

Եղե՛լ ենք, կա՛նք ու կլինե՛նք

23.04.2018 թվականին Ֆանտանի միջնակարգ դպրոցում 11-րդ դասարանի դասղեկ, քիմիայի և կենսաբանության ուսուցիչ Լուսինե Մելքումյանը կազմակերպել էր Եղեռնի զոհերին նվիրված միջոցառում՝ «Եղե՛լ ենք, կա՛նք ու կլինե՛նք» խորագրով։ Միջոցառման ընթացքում հնչեցին բանաստեղծություններ։ Փոքրիկ բեմականացման միջոցով ցուցադրվեց Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը։

Եղե՛լ ենք, կա՛նք ու կլինե՛նք, տեսահոլովակ

Նկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում․

Եղե՛լ ենք, կա՛նք ու կլինե՛նք

Համապետական շաբաթօրյակ

2018 թվա­կանի ապրիլի 14-ին Ֆանտանի միջնակարգ դպրոցում անկացվեց համապետական շաբաթօրյակ, որին հատկապես ակտիվ մասնակցություն ունեցան դպրոցի աշակերտները։

Նկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում․

Համապետական շաբաթօրյակ

Թո’ղ բարո՜վ գա Սուրբ Զատիկը

05․04․2018 թ․ Ֆանտանի միջնակարգ դպրոցում ՀԵՊ ուսուցիչ Արևիկ Խոջայանը 7-րդ և 8-րդ դասարանցիների հետ կազմակերպել էր Սուրբ Զատիկի տոնին նվիրված միջոցառում: Միջոցառման ընթացքում ներկայացվեցին Աստվածաշնչից վերցված հարության տեսարանները և տոնի ազգագրական խորհուրդն ու պատմությունը: Երեխաների ջանքերով պատրաստվել էին Ակլատիսի և Ուտիս տատի տիկնիկները, ծիսական ծառը և տոնի խորհրդանշական ուտեստները:
Միջոցառմանը ներկա էր նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնի Հրազդանի տարածաշրջանի պատասխանատու Անժելա Ղլեջյանը, ով հանդեսի ավարտին գովեստի ու դրվատանքի խոսքերով ոգևորեց աշակերտներին և շնորհակալություն հայտնեց ՀԵՊ ուսուցիչ Արևիկ Խոջայանին գեղեցիկ և ուսուցանող միջոցառման համար, դպրոցի տնօրեն Ն․ Աբրահամյանին՝  ՀԵՊ առարկայի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար: Այնուհետև նա դպրոցին նվիրեց հոգևոր թեմայով տեսադիտողական նյութեր՝ սրբապատկերներ և հոգրոր գրքույկներ:
Շնորհակալություն նաև Անժելա Ղլեջյանին ցուցաբերած ուշադրության և աջակցության համար։

Նկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում․

Թո’ղ բարո՜վ գա Սուրբ Զատիկը

Սուրբ Զատիկ

04․04․2018 թվականին Ֆանտանի միջնակարգ դպրոցի 1-4-րդ դասարանների դասվարներ Մ․ Ոպանյանը, Ն․ Էլիզբարյանը, Ա․ Սուքիասյանը և Լ․ Ավետիսյանը պատրաստել էին զատկական սեղան՝ խորհրդանշական ուտեստներով։ Աշակերտները մեծ ոգևորությամբ ներկայացրեցին տոնի խորհուրդը։

Նկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում․

Սուրբ Զատիկ