Հայրենիքը սկսվում է սահմանից․․․

Յուրաքանչյուր պետության գոյության երաշխիքը զինված ուժերի առկայությունն է: Զինված ուժերն ի զորու են հակահարված տալու պետության անվտանգության դեմ ուղղված ամեն մի ոտնձգության: 1992թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը, որով ազդարարվեց ազգային բանակի ստեղծման սկիզբը:
2018թ․ փետրվարի 30-ին Ֆանտանի միջնակարգ դպրոցի դահլիճում անցկացվեց ցերեկույթ՝ «Հայրենիքն սկսվում է սահմանից» խորագրով։ Այն սկսվեց երդման արարողությամբ, այնուհետև Հայաստանն ու Արցախը, որոնք կապված էին արմատներով, պատմեցին այն մասին, թե ինչպես է ծնվում խաղաղությունը, որ մեր զինվորները կանգնում են սահմանին, որ պատերազմը չմտնի շեները ու սևով չներկի երկնքի կապույտը, ու որպեսզի կյանքը շարունակվի, ընդհատվում են ամենագեղեցիկ ու ամենահերոսական կյանքերը, ամենասքանչելի երազանքները մնում են անկատար: Միջոցառման կազմակերպիչ պատմության ուսուցիչ Լիլիթ Հակոբյանի սրտառուչ ողջույնից հետո բեմ բարձրացած 10-րդ և 11-րդ 
դասարանների աշակերտներն իրենց հուզից խոսքով հայրենասիրությամբ վարակեցին ներկա ուսուցիչներին և աշակերտներին։ Մեկը մյուսի հետևից բեմում հայտնվող Մոնթեն, Կոմանդոսն ու մյուս նվիրյալ հայորդիներն իրենց պատգամներով ու հայաշունչ խրոխտ երգերով հուզեցին ներկաներին։ Իր հայրենասիրական խոսքերով ոգևորեց Մոնթեն․ «Ես երդում տված եմ և կպատկանիմ մի մարդու. այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է»: Երդման արարողությունից հետո տղաները բարձրացան սահման, որտեղ զգացին, որ իրենք են իրենց երկրի տերերը, կարևորեցին հայրենիքի յուրաքանչյուր միլիմետրը, հասկացան, որ հայրենիքը սկսվում է սահմանից։ Դիրքապահ զինվորի երազում հայտնված աշխարհակալ Տիգրան Մեծի ցավագին հարցը՝ «ՈՒ՞ր է երկիրս», յուրօրիակ կոչ էր նոր սերնդին՝ հետ բերելու մեր պատմական հայրենիքի կորուսյալ մասունքները։ Իսկ միջոցառման վերջում փոքրիկ Վահանի ձեռքում հայտնված ճերմակ աղավնիներով պատված վահանը փխրուն խաղաղությունը պաշտպանելու հզոր ուղերձ էր՝ ուղղված ողջ աշխարհին։

Նկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում․

Հայրենիքը սկսվում է սահմանից․․․