Ամիսը՝ Հունվարի 2018

Հայրենիքը սկսվում է սահմանից․․․

Յուրաքանչյուր պետության գոյության երաշխիքը զինված ուժերի առկայությունն է: Զինված ուժերն ի զորու են հակահարված տալու պետության անվտանգության դեմ ուղղված ամեն մի ոտնձգության: 1992թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը, որով ազդարարվեց ազգային բանակի ստեղծման սկիզբը:
2018թ․ փետրվարի 30-ին Ֆանտանի միջնակարգ դպրոցի դահլիճում անցկացվեց ցերեկույթ՝ «Հայրենիքն սկսվում է սահմանից» խորագրով։ Այն սկսվեց երդման արարողությամբ, այնուհետև Հայաստանն ու Արցախը, որոնք կապված էին արմատներով, պատմեցին այն մասին, թե ինչպես է ծնվում խաղաղությունը, որ մեր զինվորները կանգնում են սահմանին, որ պատերազմը չմտնի շեները ու սևով չներկի երկնքի կապույտը, ու որպեսզի կյանքը շարունակվի, ընդհատվում են ամենագեղեցիկ ու ամենահերոսական կյանքերը, ամենասքանչելի երազանքները մնում են անկատար: Միջոցառման կազմակերպիչ պատմության ուսուցիչ Լիլիթ Հակոբյանի սրտառուչ ողջույնից հետո բեմ բարձրացած 10-րդ և 11-րդ 
դասարանների աշակերտներն իրենց հուզից խոսքով հայրենասիրությամբ վարակեցին ներկա ուսուցիչներին և աշակերտներին։ Մեկը մյուսի հետևից բեմում հայտնվող Մոնթեն, Կոմանդոսն ու մյուս նվիրյալ հայորդիներն իրենց պատգամներով ու հայաշունչ խրոխտ երգերով հուզեցին ներկաներին։ Իր հայրենասիրական խոսքերով ոգևորեց Մոնթեն․ «Ես երդում տված եմ և կպատկանիմ մի մարդու. այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է»: Երդման արարողությունից հետո տղաները բարձրացան սահման, որտեղ զգացին, որ իրենք են իրենց երկրի տերերը, կարևորեցին հայրենիքի յուրաքանչյուր միլիմետրը, հասկացան, որ հայրենիքը սկսվում է սահմանից։ Դիրքապահ զինվորի երազում հայտնված աշխարհակալ Տիգրան Մեծի ցավագին հարցը՝ «ՈՒ՞ր է երկիրս», յուրօրիակ կոչ էր նոր սերնդին՝ հետ բերելու մեր պատմական հայրենիքի կորուսյալ մասունքները։ Իսկ միջոցառման վերջում փոքրիկ Վահանի ձեռքում հայտնված ճերմակ աղավնիներով պատված վահանը փխրուն խաղաղությունը պաշտպանելու հզոր ուղերձ էր՝ ուղղված ողջ աշխարհին։

Նկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում․

Հայրենիքը սկսվում է սահմանից․․․

Հայոց բանակ

Հունվարի 28-ին Ֆանտանի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աղջիկները Հայոց բանակի միջոցառման փորձի ժամանակ (միջոցառման կազմակերպիչ պատմության ուսուցիչ Լ․ Հակոբյան) անակնկալ մատուցեցին փորձին մասնակից տղաներին։ Գեղեցիկ տորթով, փուչիկներով շնորհավորեցին նրանց տոնը, ապագա զինվորներին քաջություն, ուժ, եռանդ մացթեցին, իսկ ծառայող զինվորներին՝ անփորձանք ծառայություն և բարի վերադարձ։ Վերջում աղջիկները կատարեցին «Արդյոք ովքեր են» և Նարե Գևորգյանի «Դե Տղերք» երգերը։

Նկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում․

Հայոց բանակ

Սուրբ Սարգիս

Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ հունվարի 26-ին Ֆանտանի միջնակարգ դպրոցի ավագ դասարանների աշակերտները պատրաստել էին աղի բլիթներ և դրանք փաթեթավորել մաղթանքներ գրված թղթերով: Հայոց եկեղեցու պատմության ուսուցիչ Արևիկ Խոջայանը աշակերտներին ներկայացրեց տոնի խորհուրդը, որից հետո  բաժանեց բլիթները։

Երեկոյան աշակերտները ուսուցչուհու գլխավորությամբ այցելեցին Չարենցավանի Ս. Փրկիչ եկեղեցի, մասնակցեցին ժամերգությանը։ Քահանան օրհնեց նրանց աղի բլիթները։

Նկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում․

Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ