Ամիսը՝ Դեկտեմբերի 2017

Էքսկուրսիա

25․12․2017թ․ Ֆանտանի միջնակարգ դպրոցի 6-8-րդ դասարանների աշակերտները դասղեկներ Ն․ Ազարյանի, Գ․ Նավասարդյանի և Ա․ Խոջայանի ուղեկցությամբ այցելեցին Երևանի բուսաբանական այգին, շրջեցին կասկադում, դիտեցին Նարեկ Դուրյանի բեմադրությամբ «Ամանորը Նազարի մոտ» ներկայացումը: Երեկոն շարունակեցին Հանրապետության հրապարակում` վառ լույսերով և տոնածառով շրջապատված:

Նկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում․

Էքսկուրսիա

Դիմակահանդես

25․12․2017 թվականին Ֆանտանի միջնակարգ դպրոցի 9-12-րդ դասարանների աշակերտները իրենց դասղեկներ  Շ․ Դալլաքյանի, Լ․ Հակոբյանի, Լ․ Մելքումյանի և Գ․ Կոստանդյանի, տնօրեն Ն․ Աբրահամյանի, փոխտնօրեն Ա․ Անանյանի և այլ ուսուցիչների հետ միասին մասնակցեցին ամանորյա դիմակահանդեսին։ Միջոցառման ընթացքում հնչեցին ողջույնի խոսքեր՝ նվիրված ամանորին, կազմակերպվեցին տարատեսակ խաղ-մրցույթներ, պարային մրցույթներ։ Աշակերտները պարեցին, երգեցին  հայրենասիրական երգեր։

Մթնոլորտը ջերմ էր ու տրամադրող․․․

Նկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում․

Դիմակահանսես

Ձմեռային արձակուրդներ

Դպրոցականների ձմեռային արձակուրդները կմեկնարկեն 2017թ. դեկտեմբերի 25-ից. 3-12-րդ դասարանցիների համար ձմեռային արձակուրդ է սահմանված մինչև 2018թ. հունվարի 7-ը ներառյալ, առաջին և երկրորդ դասարանցիների համար՝ 2018թ. հունվարի 21-ը ներառյալ:

Արձակուրդները կմեկնարկեն դեկտեմբերի 25-ից

Ամանորյա տոնակատարություններ

21․12․2017թ․ Ֆանտանի միջնակարգ դպրոցի 1-4-րդ դասարանների դասվարներ Մ․ Ոպանյանը, Ն․ Էլիզբարյանը, Ա․ Սուքիասյանը և Լ․ Ավետիսյանը կազմակերպել էին ամանորյա հանդեսներ։ Երեխաների ոգևորությունը բազմապատկվեց, երբ Ձմեռ պապին (12-րդ դասարանի աշակերտ Արման Աբրահամյան) և Ձյունանուշը (12-րդ դասարանի աշակերտուհի Լիա Հարությունյան) հյուրընկալեցին նրանց և նվերներ բաժանեցին։

Նկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում․

Ամանորյա տոնակատարություններ

Ամանորյա նախապատրաստական աշխատանքներ

Դպրոցում  եռուզեռ է։ Բոլորը մեծ ոգևորությամբ զարդարում են իրենց դասարանները, դպրոցի միջանցքները, նախապատրաստվում  դիմակահանդեսին։ Նոր տարի, նոր երազանքներ․․․ Թո՛ղ այս Նոր տարին բոլորին առողջություն, երկրին խաղաղություն և զինվորներին անփորձանք ծառայություն բերի, իսկ աշակերտներին՝ սովորելու ցանկություն․․․

Նկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում․

Ամանորյա նախապատրաստական աշխատանքներ

Աշակերտական խորհրդի նիստ

11.12.2017թ. Ֆանտանի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ աշակերտական խորհրդի նիստ:

Օրակարգում

  1. աշակերտական խորհրդի հերթապահության սահմանում,
  2. ամանորյա նախապատրաստական աշխատանքներ,
  3. ընթացիկ հարցեր:

 

Հերթապահության ցուցակը տե’ս հետևյյալ հղումով.

Հերթապահություն

Նկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում․

Աշակերտական խորհրդի աշխատանքներ