Պատմության հաղթական քառուղիներով, 1945, 1992

Այս խորագիրն էր կրում  09.05.2017թ. Ֆանտանի միջնակարգ դպրոցում պատմության ուսուցչուհի  Լ. Հակոբյանի  կազմակերպած  միջոցառումը` նվիրված Մայիսյան եռատոնին:  Միջոցառումը կազմակերպված էր բարձր մակարդակով: Ներկա էին  աշակերտներ, ծնողներ, հյուրեր Չարենցավանի դպրոցներից: Միջոցառման սկզբում բոլորը հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների, Արցախյան պատերազմի և ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը:  Հիշեցին հերոս համագյուղացիներին`  Խորհրդային Միության հերոս, Փառքի ասպետ Գինևան Ոպանյանին, երկաստիճանի շքանշանակիր Խաչիկ Գևորգյանին, Վիրաբ Ադամյանին, Վաղինակ Խաչատրյանին, ինչպես նաև Արցախյան ազատամարտի  հերոս-զոհվածներ՝ Կարախանյան Համլետին, Մխիթարյան Ատոմին, Խաչատրյան Սուրենին, Սարգսյան Շահենին, ինչպես նաև անհետ կորած՝ Սուքիաս Աբրահամյանին։

Այնուհետև աշակերտները ներկայացրին փոքրիկ բեմականացումներ, բանաստեղծություններ: Վերջում  անուն առ անուն հիշեցին Ապրիլյան զոհերի հիշատակը: Իսկ երբ ցուցադրվեցին նրանց լուսանկարները` դահլիճում բոլորը լաց եղան․․․

Նկարները տե’ս  հետևյալ հղումով․

Պատմության հաղթական քառուղիներով