Ամիսը՝ Մայիսի 2017

Մայր բնության հետքերով

27․ 05․2017թ․ Ֆանտանի միջնակարգ դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Մարիամ Թովմասյանը արշավ էր կազմակերպել յոթերորդ դասարանցիների հետ՝ դեպի մայր բնություն։ Նպատակն էր աշակերտներին ծանոթացնել տեղանքի դեղաբույսերի և միջատների բազմազանությանը։ Արշավականներն ուղևորվեցին Գութանասար, ականատես եղան լեռան ստորոտի և մարգագետնային ֆլորային, հանդիպեցին բազմազան միջատների, տեսան նրանց զարգացման տարբեր փուլերը։ Լսեցին լորի,  խաղտտնիկի, երաշտահավի երգերը։

Հավաքեցին մի քանի դեղաբույսեր։ Ապա Ավազուտների հանքի կողքով ուղևորվեցին  գյուղի «Թեզխարաբ» կոչող սրբավայր` ուխտատեղի ։

Երեխաները մեծ ոգևորությամբ պատմում էին բազմաթիվ ավանդույթներ իրենց բնօրրանի մասին։ Վերջում  ոսուցչուհին սովորեցրեց երգ բնության մասին, ու բոլորը միասին երգեցին։

Աշակերտները շատ տպավորված էին:

Նկարները տե’ս  հետևյալ հղումով․

Մայր բնության հետքերով

Բարի’ երթ, շրջանավարտնե’ր…

26.05.2017թ. Ֆանտանի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Վերջին զանգ» միջոցառում, որին մասնակցեցին 11 շրջանավարտները դասղեկ Ն. Ազարյանի գլխավորությամբ: Հաջողություն մաղթենք նրանց հետագա կյանքում և երազանքների իրականացում:

Նկարները տե’ս  հետևյալ հղումով․

Բարի’ երթ, շրջանավարտնե’ր, 2006-2017

«Ոզնի-2017» համակարգչային մրցույթ

12.05.2017թ. Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում, 〈Երևանի Պետական Հանալսարանի Մաթեմատիկայի և Մեխանիկայի Ֆակուլտետ〉 տեղի ունեցավ «Ոզնի-2017» ամենամյա  համակարգչային մրցույթը: Մեր դպրոցի ներկայացրած 13 աշակերտների աշխատանքներից եզրափակիչ էին անցել 10-ը`

հ/հ Ազգանուն Անուն Դաս.
    1.        Սահակյան Արաքսյա 6
    2.        Առաքելյան Գալինա 7
    3.        Կարապետյան Գոհար 7
    4.        Ալոյան Աստղիկ 8
    5.        Պետրոսյան Վարդուհի 8
    6.        Ռաշոյան Էմմա 8
    7.        Ադյան Սուսաննա 9
    8.        Հովհաննիսյան Էլեն 9
    9.        Մարգարյան Մարինա 9
 10.        Մարգարյան Սոնա 9


Նրանց մաղթենք հաղթանակ: Շնորհակալություն մրցույթի կազմակերպիչներին`

 Ռուզան Նիկոյանին և Մարիաննա Թովմասյանին:

Պատմության հաղթական քառուղիներով, 1945, 1992

Այս խորագիրն էր կրում  09.05.2017թ. Ֆանտանի միջնակարգ դպրոցում պատմության ուսուցչուհի  Լ. Հակոբյանի  կազմակերպած  միջոցառումը` նվիրված Մայիսյան եռատոնին:  Միջոցառումը կազմակերպված էր բարձր մակարդակով: Ներկա էին  աշակերտներ, ծնողներ, հյուրեր Չարենցավանի դպրոցներից: Միջոցառման սկզբում բոլորը հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների, Արցախյան պատերազմի և ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը:  Հիշեցին հերոս համագյուղացիներին`  Խորհրդային Միության հերոս, Փառքի ասպետ Գինևան Ոպանյանին, երկաստիճանի շքանշանակիր Խաչիկ Գևորգյանին, Վիրաբ Ադամյանին, Վաղինակ Խաչատրյանին, ինչպես նաև Արցախյան ազատամարտի  հերոս-զոհվածներ՝ Կարախանյան Համլետին, Մխիթարյան Ատոմին, Խաչատրյան Սուրենին, Սարգսյան Շահենին, ինչպես նաև անհետ կորած՝ Սուքիաս Աբրահամյանին։

Այնուհետև աշակերտները ներկայացրին փոքրիկ բեմականացումներ, բանաստեղծություններ: Վերջում  անուն առ անուն հիշեցին Ապրիլյան զոհերի հիշատակը: Իսկ երբ ցուցադրվեցին նրանց լուսանկարները` դահլիճում բոլորը լաց եղան․․․

Նկարները տե’ս  հետևյալ հղումով․

Պատմության հաղթական քառուղիներով

 

Մայիսի 9

Ֆանտան գյուղի դպրոցականները, ուսուցիչները, գյուղացիները, սովորականի նման, այս տարի էլ այցելեցին 1941-1945թթ. Մեծ Հայրենականի մասնակից համագյուղացիների հուշարձանին և թարմ ծաղիկներ դրեցին: Փառք ու պատիվ նրանց, ովքեր կռվեցին հանուն հայրենիքի: Նրանց անունները ֆանտանցիները միշտ վառ կպահեն իրենց սրտերում:
Նրանք են` Գինևան Ոպանյան՝ Խորհրդային Միության հերոս, Փառքի ասպետ
Խաչիկ Գևորգյան՝ երկաստիճանի շքանշանակիր
Վիրաբ Ադամյան
Վաղինակ Խաչատրյան և ուրիշներ, ինչպես նաև Արցախյան ազատամարտի հերոսներ-զոհվածներ՝
Կարախանյան Համլետ
Մխիթարյան Ատոմ
Խաչատրյան Սուրեն
Սարգսյան Շահեն, անհետ կորած՝ Սուքիաս Աբրահամյան։

Բասկետբոլի մրցույթի եզրափակիչ փուլ

05.05.2017թ. Դիլիջանի 2-րդ դպրոցում տեղի ունեցավ աղջիկների բասկետբոլի մրցույթի եզրափակիչ փուլը: Մեր դպրոցի աղջիկների թիմը, ֆիզկուլտուրայի ուսուցիչ Հայկ Զախարյանի գլխավորությամբ, 49:32 հաշվով պարտվեց Վանաձորի թիվ 5 միջնակարգ դպրոցի աղջիկների թիմին` գրավելով 2-րդ պատվավոր տեղը: Շնորհակալություն նրանց:

Ոզնի-2017 ամենամյա համակարգչային մրցույթ

Ս/թ. մայիսի 12-ին  Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի Հայհնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում տեղի  կունենա  «Ոզնի-2017» ամենամյա համակարգչային մրցույթի եզրափակիչ փուլը (նյութի աղբյուրը` «Ոզնի-2017» եզրափակիչ փուլ ):

Մեր դպրոցի աշակերտներից (6-10-րդ դասարաններ) մրցույթին մասնակցել են 13-ը: Նրանցից  10-ն անցել են  եզրափակիչ փուլ: Շնորհավորում ենք նրանց և հաջողություն մաղթում եզրափակիչ փուլում:

Եզրափակիչ փուլ անցած աշակերտների ցուցակը.

 

Սահակյան Արաքսյա 6
Կարապետյան Գոհար 7
Առաքելյան Գալինա 7
Ալոյան Աստղիկ 8
Պետրոսյան Վարդուհի 8
Ռաշոյան Էմմա 8
Մարգարյան Սոնա 9
Ադյան Սուսաննա 9
Մարգարյան Մարինա 9
Հովհաննիսյան Էլեն 9

Մակերեսների ու ծավալների հաշվումը և խառը թվերը

03.05.2017թ. Ֆանտանի միջնակարգ դպրոցում մաթեմատիկայի ուսուցչուհի  Շ. Դալլաքյանը 5-րդ դասարանում անցկացրեց բաց դաս` «Մակերեսների ու ծավալների հաշվումը ու խառը թվերը» թեմայով: Դասն ավելի պատկերավոր ներկայացնելու համար նա զուգահեռներ անցկացրեց ուղղանկյան և հողամասերի մակերեսների միջև: Աշակերտները մեծ ոգևորությամբ լուծեցին առաջադրված խնդիրները:

Նկարները տե’ս  հետևյալ հղումով․

Բաց դաս մաթեմատիկայից

 

Բաց դաս` Ապահով համացանց

02.05.2017թ. Ֆանտանի միջնակարգ դպրոցում ինֆորմատիկայի ուսուցչուհի Գ. Կոստանդյանը անցկացրեց բաց դաս՝ «Ապահով համացանց» թեմայով: Աշակերտները ցույց տվեցին իրենց գիտելիքները համացանցի անվտանգ օգտագործման մասին, ինչպես նաև նրանից օգտվելու էթիկայի կանոնները: Նրանք պատրաստել էին փոքրիկ ֆիլմ: Կատարեցին նաև թեստային աշխատանք` օգտվելով http://safe.am/esafetykit/start.html կայքի նյութերից:

Նկարները տե՛ս հետևյալ հղումով․

Բաց դաս` «Ապահով համացանց»

ПРОЩАЙ, БУКВАРЬ!

02.05.2017թ. Ֆանտանի միջնակարգ դպրոցում ռուսաց լեզվի ուսուցչուհի Քրիստինե Ղազարյանը 2-րդ դասարանում կազմակերպել էր միջոցառում` ПРОЩАЙ, БУКВАРЬ! Աշակերտները մեկ անգամ ևս ապացուցեցին, որ վարժ տիրապետում են ոչ միայն հայոց լեզվին, այլ նաև` ռուսերենին:

Նկարները տե՛ս հետևյալ հղումով․

ПРОЩАЙ, БУКВАРЬ!