Ամիսը՝ Ապրիլի 2017

Վիկտորինա

28.04.2017թ. Ֆանտանի միջնակարգ դպրոցի բնագիտական առարկաների ուսուցիչներ Լ. Մելքումյանը (քիմիա), Մ. Թովմասյանը (կենսաբանություն), Կ. Օհանյանը (ֆիզիկա), Մ. Պողոսյանը (աշխարհագրություն) և Գ. Կոստանդյանը (ինֆորմատիկա) 7-11-րդ դասարանների աշակերտների միջև անցկացրին մրցույթ-վիկտորինա: Աշակերտներից կազմվել էր 3 թիմ հետևյալ անվանումներով` IQ, Վասպեր և Մեծ Հայք: Մրցույթը վարում էր կենսաբանության ուսուցչուհի Մ. Թովմասյանը: Յուրաքանչյուր առարկայից կազմվել էր 7 հարց: Մրցույթն անցնում էր լարված, որովհետև աշակերտները լավ էին պատրաստվել: Վերջում մրցույթ անցկացվեց թիմի ավագների միջև: Հաղթեց Մեծ Հայք թիմը` 11 միավոր, իսկ IQ թիմը և Վասպեր թիմերը հավաքեցին համապատասխանաբար 10.25 և 8.5 միավորներ: Վերջում բոլոր մասնակիցները դպրոցի տնօրեն Ն. Աբրահամյանի կողմից ստացան փոքրիկ նվերներ:

Նկարները տե’ս հետևյալ հղումով.

Մրցույթ-վիկտորինա

Բաց դաս գրականությունից

28.04.2017թ. Ֆանտանի միջնակարգ դպրոցում հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա. Գրիգորյանը «Գրականություն» առարկայից անցկացրեց բաց դաս` Ա. Բակունց, թեմայի ամփոփում: Դասին ներկա էին նաև Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա. Մարգարյանը, թիվ 4 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Փ. Աթոյանը: Դասն անցավ շատ հետաքրքիր և բովանդակալից: Աշակերտները ներկայացրին Ա. Բակունցի կյանքից հատվածներ և մի քանի ստեղծագործություն: Շեշտը հատկապես դրվեց նրա հայրենասիրական ստեղծագործությունների վրա:

Նկարները տե՛ս հետևյալ հղումով.

Բաց դաս գրականությունից

Այբբենարանի հանդես

27․04․2017թ․  Ֆանտանի միջնակարգ դպրոցում դասվար Ն. Էլիզբարյանն առաջին դասարանում  այբբենարանի հանդես էր կազմակերպել: Դասարանը բաղկացած է 9 աշակերտից: Նրանք երգ ու պարով, արտասանությամբ ցույց տվեցին իրենց տառաճանաչությունը: Միջոցառումը հետաքրքիր էր ու բովանդակալից:

Նկարները տե՛ս հետևյալ հղումով.

Այբբենարանի հանդես

Բասկետբոլի առաջնություն

21.04.2017թ. Հրազդանի թիվ 13 ավագ դպրոցում տեղի ունեցավ ՀՀ անկախության 26-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների 26-րդ մարզական խաղերի բասկետբոլի առաջնությունը, որին մասնակցում էին 9-12 դասարանների աշակերտուհիներ հետևյալ դպրոցներից` Ֆանտանի միջնակարգ դպրոց, Հրազդանի թիվ 13 ավագ դպրոց, Բալահովիտի և Եղվարդի դպրոցները: Մեր դպրոցի թիմը գրավեց առաջին տեղը` պարտության մատնելով Բալահովիտի թիմին 38:8 հաշվով, իսկ Հրազդանի թիմին` 26:16 հաշվով:
Շնորհավորում ենք մեր աղջիկներին և ցանկանում նրանց հաղթանակ հանրապետական փուլում:
Ֆիզկուլտուրայի ուսուցիչ` Հայկ Զախարյան։

Մաթեմատիկան մտքի մարզանք է

21.04.2017 թ․

«Մաթեմատիկան կարգապահ է դարձնում միտքը, վարժեցնում տրամաբանական մտածողություն»,-այս խոսքերով սկսեց մարաթոնը Ֆանտանի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Շ. Դալլաքյանը: 5-7-րդ դասարանների աշակերտներից կազմվել էր երեք խումբ` «Էյնշտեյն», «Պյութագորաս» և «Էվկլիդես» անվանումներով: Մարաթոնն ընդգրկում էր տարաբնույթ առաջադրանքներ: Աշակերտներն ակտիվորեն մասնակցում էին, լուծում առաջադրանքները, առաջադրում միևնույն խնդրի տարբեր լուծումներ: Դահլիճում նստած ուսուցիչները և ծնողները ևս հետաքրքրված էին պատասխաններով: Մարաթոնն ընթացավ չորս փուլով: Հաղթող ճանաչվեց «Պյութագորաս» թիմը (19 միավոր), երկրորդ տեղում էր «Էյնշտեյն» խումբը (16.5 միավոր), իսկ երրորդ տեղում` «Էվկլիդես» խումբը (14.5 միավոր): Վերջում աշակերտները փոքրիկ նվերներ ստացան դպրոցի տնօրինության կողմից:

Նկարները տես հետևյալ հղումով․

Մաթեմատիկան մտքի մարզանք է

Մասնագիտական կողմնորոշման սեմինար

20․04․2017թ․ Ֆանտանի միջնակարգ դպրոցում մասնագիտական կողմնորոշմանը նվիրված սեմինար անցկացրին Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսխորհրդի նախագահ Էդիկ Գուլյանը, ուսխորհրդի ակտիվ անդամներ և նույն համալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողներ Տիգրան Մարգարյանը, Հասմիկ Թունյանը, Աննա Մելքոնյանը, Գոհար Երվանդյանը և Ժենյա Պետրոսյանը: Նրանք հանգամանորեն ներկայացրին համալսարանի առօրյան, կրթական մակարդակները, շենքային պայմանները, տարբեր ֆակուլտետների վարձավճարները և ընդունելության քննությունների կարգը: Խոսեցին նաև ամառային ճամբարի մասին: Վերջում պատասխանեցին աշակերտների հարցերին և փոխանակեցին կոնտակտային տվյալներ: Աշակերտները տպավորված էին:

Նախագահի նստավայրում

14.04.2017թ. Կոտայքի մարզի միջնակարգ դպրոցների մի խումբ լավագույն աշակերտներ ընդունելության  էին հրավիրված նախագահի նստավայրում: Նրանց մեջ էր նաև մեր դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Հայկուհի Խաչատրյանը (ներքևի շարք, ձախից 4-րդը):

Մայրս պատկերն է մայր հայրենիքիս…

07.04.2017 թ. -ին Ֆանտանի միջնակարգ դպրոցում տեխնոլոգիայի և կերպարվեստի ուսուցչուհի Գայանե Նավասարդյանը կազմակերպել էր միջոցառում` նվիրված մայրության և գեղեցկության տոնին: Միջոցառումը հագեցած էր արտասանություններով, երգերով, պարերով: Իսկ «Փանոսը, Հուռին և բոլորը» բեմականացումից հետո ողջ դահլիճը թնդում էր ծիծաղից և ծափահարություններից:

Նկարները տե՛ս հետևյալ հղումով․

Մայրս պատկերն է մայր հայրենիքիս…

Մայր’ զանգահար գարնան թովչանքի…

06.04.2017թ. 2-րդ դասարանի դասվար Թագուհի Սրապիոնյանը կազմակերպել էր միջոցառում` նվիրված մայրության և գեղեցկության տոնին: Աշակերտները ոգևորությամբ արտասանում էին մայրիկին նվիրված բանաստեղծություններ: Բոլորը դահլիճից հեռացան մեծ բավականությամբ:

Նկարները տե’ս հետևյալ հղումով.

Մայր’ զանգահար գարնան թովչանքի…