Ամիսը՝ Փետրվարի 2017

Ընթերցման օլիմպիադա

21.02.2016թ. Ֆանտանի միջնակարգ դպրոցում 6-րդ դասարանի աշակերտների միջև անցկացվեց «Ընթերցման օլիմպիադա» մրցույթը: Առաջին տեղը գրավեց Հովսեփյան Գոհարը, իսկ երկրորդ տեղ` Հովսեփյան Անահիտը:

Հաջողություն մաղթենք նրանց մարզային փուլում:

Ռազմագիտության օլիմպիադա

16.02.2017 թվականին Չարենցավան քաղաքում անցկացված  դպրոցականների առարկայական օլիմպիադաների տարածքային փուլում «Ռազմագիտություն» առարկայից 10-րդ դասարանի աշակերտ Գևորգ Ռաշոյանն անցել է մարզային փուլ: Շնորհակալություն նրան և ռազմագիտության ուսուցիչ Գ. Աբրահամյանին:

Հաջողություն մաղթենք Գևորգին նաև մարզային փուլում:

Պատմության օլիմպիադա

14.02.2017 թվականին Չարենցավան քաղաքում անցկացված  դպրոցականների առարկայական օլիմպիադաների տարածքային փուլում  «Պատմություն» առարկայից 11-րդ դասարանի աշակերտուհի Հայկուհի Խաչատրյանն անցել է մարզային փուլ: Շնորհակալություն նրան և պատմության  ուսուցչուհի Լ. Հակոբյանին:

Հաջողություն մաղթենք Հայկուհուն նաև մարզային փուլում:

Օլիմպիադաներ

10.02.2017 թվականին Ֆանտանի միջնակարգ դպրոցում անցկացվեց օլիմիպիադա «Աշխարհագրություն» առարկայից: Մասնակցեց 8-12 դասարանների 9 աշակերտ:

08.02.2017 թվականին Ֆանտանի միջնակարգ դպրոցում անցկացվեց օլիմիպիադա «Ֆիզիկա» առարկայից: Մասնակցեց 8-12 դասարանների 8 աշակերտ:

06.02.2017 թվականին Ֆանտանի միջնակարգ դպրոցում անցկացվեց օլիմիպիադա «Կենսաբանություն» առարկայից: Մասնակցեց 9-12 դասարանների 7 աշակերտ:

 

02.02.2017 թվականին Ֆանտանի միջնակարգ դպրոցում անցկացվեց օլիմիպիադա «Քիմիա» առարկայից: Մասնակցեց 9-10 դասարանների 2 աշակերտ:

 

31.01.2017 թվականին Ֆանտանի միջնակարգ դպրոցում անցկացվեց օլիմիպիադա «Մաթեմատիկա» առարկայից: Մասնակցեց 5-12 դասարանների 14 աշակերտ:

 

Օլիմպիադա

09.02.2017 թվականին Չարենցավան քաղաքում անցկացված  դպրոցականների առարկայական օլիմպիադաների տարածքային փուլում ռուսաց լեզվից մեր 11-րդ դասարանի աշակերտուհի Հայկուհի Խաչատրյանը 14 միավորով անցել է մարզային փուլ: Շնորհակալություն նրան և ռուսաց լեզվի ուսուցչուհի Գ. Սարգսյանին:

Հաջողություն մաղթենք Հայկուհուն նաև մարզային փուլում: