Միջնակարգ հանրակրթական դպրոցի շրջանավարտի կատարելատիպը

  • ճանաչի իր հայրենիքը, լինի հայրենասեր, տիրապետի Հայաստանի Հանրապետութան պետական լեզվին` գրական հայերենին.
  • իմանա իր երկրի քաղաքական, իրավական և տնտեսական հիմքերի, գիտության, արվեստի և մարզական նվաճումների մասին.
  • գիտակցի հայ ժողովրդի ու հայոց պետության դերը համաշխարհային քաղաքակրթության մեջ, ունենա ազգային ինքնագիտակցություն, լինի ազգային ավանդույթների պահպանողն ու փոխանցողը, մտահոգվի ազգային խնդիրների լուծմամբ.
  • ունենա պետական չափորոշիչով սահմանված գիտելիքների համակարգ և ձեռք բերած գիտելիքները կյանքում ստեղծագործաբար կիրառելու ունակություն.
  • ունենա ինքնուրույն մտածելակերպ, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություններ և հմտություններ.
  • դրսևորի փոխադարձ ըմբռնում և համագործակցություն ապահովող հարաբերություններ ինչպես տարեկիցների, այնպես էլ ծնողների, իրենից մեծերի ու փոքրերի հետ.
  • իմանա էկոլոգիական հիմնախնդիրները, լինի բնության և շրջակա միջավայրի պաշտպան.
  • իմանա իր իրավունքներն ու պարտականությունները, լինի օրինապահ, ազնիվ, մարդասեր, պատասխանատվությամբ օժտված, նախաձեռնող և հասարակական ակտիվ դիրքորոշում ունեցող քաղաքացի.
  • տեղյակ լինի համաշխարհային քաղաքակրթության նվաճումներին, հարգի համամարդկային արժեքները.
  • ունենա առնվազն երկու օտար լեզուներով հաղորդակցվելու, հաղորդակցական ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու կարողություններ.
  • իմանա առողջ ապրելակերպի, անվտանգ կենսագործունեության կանոնները և դրանք կիրառի կյանքում.
  • գիտակցի ընտանիք կազմելու անհրաժեշտությունը, պատրաստ լինի ընտանեկան կյանքին.
  • կարողանա ճիշտ գնահատել սեփական հնարավորությունները, ունենա լավատեսություն և սեփական ուժերի հանդեպ վստահություն, ինքնակրթությամբ զբաղվելու ձգտում և կարողություններ.
  • ունակ լինի իր նախասիրություններին, հետաքրքրություններին և հակումներին համապատասխան մասնագիտություն և աշխատանք ընտրելու, ինքնուրույն տնտեսություն վարելու:

Աղբյուր` ԿԵՏ 5, ՄԻՋՆԱԿԱՐԳ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ