Ամիսը՝ Հունվարի 2017

Բանակի օր

Ֆանտանի միջնակարգ դպրոցի ողջ կոլեկտիվն ու աշակերտները Հայոց բանակի օրվա առթիվ շնորհավորում են բանակում ծառայող մեր աշակերտներին` քառօրյա պատերազմի մասնակից Արշակ Առաքելյանին, Արթուր Առաքելյանին, Մովսես Բարսեղյանին, Աբրահամ և Հովսեփ Հարությունյաններին, Վահե Աբրահամյանին, Կարեն Եփրեմյանին, Ղազար Համբարձումյանին, Մանուկ Գալստյանին և բոլոր-բոլորին:

Թևավոր խոսքեր

1 Comment

Կրթությունն ամենահզոր զենքն է, որը դու կարող ես օգտագործել աշխարհը փոխելու համար։

 Նելսոն Մանդելա

Դժբախտ համարիր այն օրը կամ ժամը, երբ դու ոչ մի նոր բան չես յուրացրել և ոչ մի բան չես ավելացրել քո կրթությանը :

Յան  Ամոս Կոմենսկի

Եղե´ք նախաձեռնող: Անընդհատ փնտրեք առաջ գնալու նոր հնարավորություններ: Հաճախ ամենադժվարն առաջին քայլն է: Արե´ք դա: Խիզախություն ունեցեք հետևելու ձեր սրտին ու կանխազգացումներին :

Սթիվ Ջոբս

Կյանքը դպրոցի պես չի բաժանվում կիսամյակների: Դուք չեք ունենալու ամառային արձակուրդներ ու ձեր տնօրենը չի օգնելու վերագտնել ինքներդ ձեզ: Ամեն ինչի պետք է հասնեք ինքներդ :

Բիլլ Գեյթս

 

Միջնակարգ հանրակրթական դպրոցի շրջանավարտի կատարելատիպը

  • ճանաչի իր հայրենիքը, լինի հայրենասեր, տիրապետի Հայաստանի Հանրապետութան պետական լեզվին` գրական հայերենին.
  • իմանա իր երկրի քաղաքական, իրավական և տնտեսական հիմքերի, գիտության, արվեստի և մարզական նվաճումների մասին.
  • գիտակցի հայ ժողովրդի ու հայոց պետության դերը համաշխարհային քաղաքակրթության մեջ, ունենա ազգային ինքնագիտակցություն, լինի ազգային ավանդույթների պահպանողն ու փոխանցողը, մտահոգվի ազգային խնդիրների լուծմամբ.
  • ունենա պետական չափորոշիչով սահմանված գիտելիքների համակարգ և ձեռք բերած գիտելիքները կյանքում ստեղծագործաբար կիրառելու ունակություն.
  • ունենա ինքնուրույն մտածելակերպ, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություններ և հմտություններ.
  • դրսևորի փոխադարձ ըմբռնում և համագործակցություն ապահովող հարաբերություններ ինչպես տարեկիցների, այնպես էլ ծնողների, իրենից մեծերի ու փոքրերի հետ.
  • իմանա էկոլոգիական հիմնախնդիրները, լինի բնության և շրջակա միջավայրի պաշտպան.
  • իմանա իր իրավունքներն ու պարտականությունները, լինի օրինապահ, ազնիվ, մարդասեր, պատասխանատվությամբ օժտված, նախաձեռնող և հասարակական ակտիվ դիրքորոշում ունեցող քաղաքացի.
  • տեղյակ լինի համաշխարհային քաղաքակրթության նվաճումներին, հարգի համամարդկային արժեքները.
  • ունենա առնվազն երկու օտար լեզուներով հաղորդակցվելու, հաղորդակցական ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու կարողություններ.
  • իմանա առողջ ապրելակերպի, անվտանգ կենսագործունեության կանոնները և դրանք կիրառի կյանքում.
  • գիտակցի ընտանիք կազմելու անհրաժեշտությունը, պատրաստ լինի ընտանեկան կյանքին.
  • կարողանա ճիշտ գնահատել սեփական հնարավորությունները, ունենա լավատեսություն և սեփական ուժերի հանդեպ վստահություն, ինքնակրթությամբ զբաղվելու ձգտում և կարողություններ.
  • ունակ լինի իր նախասիրություններին, հետաքրքրություններին և հակումներին համապատասխան մասնագիտություն և աշխատանք ընտրելու, ինքնուրույն տնտեսություն վարելու:

Աղբյուր` ԿԵՏ 5, ՄԻՋՆԱԿԱՐԳ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ