Վարչակազմ

Դպրոցի տնօրեն`  Աբրահամյան Նարինե Սերոբի

 

 

Նարինե Սերոբի Աբրահամյան, ծնվել է 1962թ. հոկտեմբերի 1-ին Հրազդանի շրջանի Ֆանտան գյուղում:

1970թ. ընդունվել և 1980թ. ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը: 1980թ. ընդունվել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի Մաթեմատիկայի ֆակուլտետը: 1984թ. ավարտել և գործուղվել է Ֆանտանի միջնակարգ դպրոց` որպես մաթեմատիկայի ուսուցիչ:

1991-1994թթ. աշխատել է դպրոցում` որպես փոխտնօրեն դաստիարակության գծով, 1994-1997թթ.` ուումնական գծով փոխտնօրեն, 1997-2009թ .և 2014թ-ից առ այսօր` որպես տնօրեն:

Ամուսնացած է, ունի 3 երեխա, 5 թոռ:

Տնօրենի լիազորությունների մասին տե՛ս․

Դպրոցի տնօրեն, կանոնադրություն, կետ 48-71

 

Ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ`
 Անանյան Անուշ Ռաֆիկի

 

Անուշ Ռաֆիկի Անանյանը ծնվել է 1965 թվականի նոյեմբերի 25-ին, Հրազդանի շրջանի Ֆանտան գյուղում:

1973 — 1983թթ. սովորել  և ավարտել է Ֆանտանի միջնակարգ դպրոցը:

1984 — 1989 թթ. սովորել է Խ. Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ֆակուլտետը և ստացել «Մաթեմատիկա, ինֆորմատիկա» ուսուցչի որակավորում:

Նույն թվականի սեպտեմբերի 18-ին ընդունվել է Ֆանտանի միջնակարգ դպրոց  որպես ինֆորմատիկայի ուսուցիչ:

1997 թվականին նշանակվել է դպրոցի կազմակերպիչ` միաժամանակ դասավանդելով մաթեմատիկա և ինֆորմատիկա:

2001 թվականից առ այսօր աշխատում է նույն դպրոցում որպես ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ`  միաժամանակ դասավանդելով մաթեմատիկա:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: