Պատմություն

Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի դպրոցը հիմնվել է 1903-1904թթ: Այն եղել է տարրական կրթությամբ:  Դպրոցի հիմնադրման տարին համարվում է 1921 թվականը։ Այն ունեցել է 26 աշակերտ։ 1935 թվականից մինչև 1943 թվականը դպրոցը եղել է յոթամյա, իսկ 1943-1953 թվականներին՝ ութամյա: 1953 թվականից մինչև այսօր դպրոցը միջնակարգ է:  1956-1957 ուսումնական տարում դպրոցն ունեցել է 12 շրջանավարտ, որից 8-ը ստացել է բարձրագույն կրթություն։

Դպրոցի շրջանավարտների մեջ քիչ չեն եղել գիտության և արվեստի գործիչներ`

  1. Կոստյան Հրաչիկ` Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի դոկտոր, պրոֆեսոր
  2. Հակոբյան Արշալույս՝  Պետական համալսարանի փիլիսոփայության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր
  3. Հակոբյան Մուկուչ՝  Կուլտուրայի մինիստոր
  4. Միսակ Հովենց՝ բանաստեղծ, Գրողների միության անդամ
  5. Գևորգյան Գեորգի՝ ՀՀ գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի գյուղատնտեսական ծրագրերի գլխավոր մասնագետ
  6. Աշուղ Կարո, ում ճանաչում էին ամբողջ հանրապետությունում։

Դպրոցի սաներն ակտիվորեն մասնակցել են Հայրենական Մեծ պատերազմին և դարձել հերոսներ։ Նրանց թվում են՝

  1. Գինևան Ոպանյան՝ Խորհրդային Միության հերոս, Փառքի ասպետ

    Գինևան Ոպանյան

  2. Խաչիկ Գևորգյան՝ երկաստիճանի շքանշանակիր
  3. Վիրաբ Ադամյան
  4. Վաղինակ Խաչատրյան և ուրիշներ։

Գյուղն ունի նաև Արցախյան ազատամարտի  հերոսներ-զոհվածներ՝

  1. Կարախանյան Համլետ
  2. Մխիթարյան Ատոմ
  3. Խաչատրյան Սուրեն
  4. Սարգսյան Շահեն, ինչպես նաև անհետ կորած՝ Սուքիաս Աբրահամյան։

2017-2018 ուստարում դպրոցում սովորում է 133 աշակերտ՝  76 աղջիկ, 57 տղա, որոնց կրթում և դաստիարակում են խելացի և բանիմաց 24 ուսուցիչներ։

 

Ֆանտան գյուղի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հղումով՝

Գյուղ Ֆանտան