Ուսուցիչներ

2017թ․ինֆորմատիկայի ուսուցիչ Գ․ Կոստանդյանը Կոտայքի մարզում ճանաչվել է «Լավագույն ուսուցիչ»։  Նույն թվականի հոկտեմբերին մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած ավանդի և «Ավանդույթները և նորարարությունը մանկավարժության մեջ» անվանակարգում («Լավագույն ուսուցիչ» մրցույթ) հաղթող ճանաչվելու կապակցությամբ ՀՀ ԿԳՆ նախարար Լ․ Մկրտչյանի կողմից  խրախուսվել է շնորհակալագրով, ինչպես նաև ստացել մրցանակ համակարգիչ։

Մրցույթի մասին տե՛ս հետևյալ հղումով․

Առողջ հասարակության ճշգրիտ չափանիշը ուսուցչի դիրքն է․․․

 

2017 թվականի մայիսին «Մեդիակրթության կենտրոն» և«Ինտերնետ hանրություն»  հասարակական    կազմակերպությունների կողմից անցկացված  «Ապահով Համացանց 2017» ծրագրի շրջանակներում   լավագույն բաց դասի  մրցույթին մեր դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ Գ․ Կոստանդյանը  հաղթող ճանաչվեց և արժանացավ մրցանակի։

Մրցանակաբաշխություն․

Մրցույթի մասին տե՛ս․

23 դասավանդող հաղթող են ճանաչվել Ապահով Համացանց ծրագրի մրցույթում

Տեսահոլովակը․

«Ապահով համացանց Հայաստան 2017» ծրագիր

 

Բաց դասի նկարներից․

Մրցույթի համար պատրաստած տեսահոլովակը տե՛ս հետևյալ հղումով․

Ապահով ծառացանց

Էթիկայի նորմեր

 

2016 թվականի  փետրվարի 26-ին ինֆորմատիկայի ուսուցչուհի Գ. Կոստանդյանը  7-րդ դասարանում անցկացրեց «Ապահով Համացանց» բաց դաս:  Ապահով Համացանց Հասարակական Խորհուրդը հայտարարել էր  լավագույն բաց դասի դասավանդողների մրցույթ: Դասի պլանը ներկայացվեց այդ մրցույթին:  Մայիսի 07, 2016  ամփոփվեցին  մրցույթի արդյունքները: Հաղթող ճանաչվեց նաև մեր դասի պլանը:

Դասի պլան

Սլայդ

Դասի նկարները․

 

Նկարները

Մրցանակաբաշխություն

Տեսահոլովակը` Ապահով համացանց

 

2014 թվականի մայիսի 15-ին 8-րդ դասարանի դասղեկ Գայանե Կոստանդյանը դասղեկի ժամին կազմակերպել էր բաց դաս «Ընտանիքը սրբություն է»  թեմայով: Նպատակը` «Լավագույն դասապլանի» մրցույթին մասնակցելն էր, որը կազմակերպել էր «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն «Խոսենք ֆիլմերի մասին Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում: Այն պետք է մշակված լիներ «Ուսուցում վավերագրական ֆիլմերի միջոցով» ձեռնարկում ներկայացված մեթոդաբանության հիման վրա և պետք է փորձարկված լիներ դասապրոցեսում: Դասի պլանը ճանաչվեց երեք լավագույններից մեկը և պարգևատրվեց տեսածրիչով (պորյեկտոր):

Դասի պլանը` Դասի պլան 2014 մրցույթ

Մրցույթի նկարներից․

 

Մրցանակաբաշխություն․

Մրցանակը

 

2012 թվականի մայիսի 14-ին ինֆորմատիկայի ուսուցչուհի Գայանե Կոստանդյանը Հայաստանի, Արցախի, Ջավախքի ու Սփյուռքի  ուսուցիչների հետ 〈թվով` 300〉  «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից պարգևատրվեց  200 հազար դրամով: Աղբյուրը`

Պարգևատրում

 

2010 թվականին ինֆորմատիկայի ուսուցչուհի Գայանե Կոստանդյանը «Դպրոցում ինֆորմատիկա առարկայի դասավանդման արդյունավետության բարձրացումը» առցանց խորհրդաժողովին դասի պլանի մրցույթում ԿՏԱԿ-ի տնօրեն Ա. Գրիգորյանի կողմից պարգևատրվեց պատվոգրով: Դասի պլանը տես`

Դասի պլան

 

1998-1999 ուստարում Ֆանտանի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Անահիտ Գրիգորյանը ճանաչվել է Կոտայքի մարզի լավագույն ուսուցիչ: