Նորություններ

Համապետական շաբաթօրյակ

   Ապրիլի 14, 2018 

2018 թվա­կանի ապրիլի 14-ին Ֆանտանի միջնակարգ դպրոցում անկացվեց համապետական շաբաթօրյակ, որին հատկապես ակտիվ մասնակցություն ունեցան դպրոցի աշակերտները։

Նկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում․

Համապետական շաբաթօրյակ

 

Թո՛ղ բարո՜վ գա Սուրբ Զատիկը

   Ապրիլի 6, 2018 

05․04․2018 թ․ Ֆանտանի միջնակարգ դպրոցում ՀԵՊ ուսուցիչ Արևիկ Խոջայանը 7-րդ և 8-րդ դասարանցիների հետ կազմակերպել էր Սուրբ Զատիկի տոնին նվիրված միջոցառում: Միջոցառման ընթացքում ներկայացվեցին Աստվածաշնչից վերցված հարության տեսարանները և տոնի ազգագրական խորհուրդն ու պատմությունը: Երեխաների ջանքերով պատրաստվել էին Ակլատիսի և Ուտիս տատի տիկնիկները, ծիսական ծառը և տոնի խորհրդանշական ուտեստները:
Միջոցառմանը ներկա էր նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնի Հրազդանի տարածաշրջանի պատասխանատու Անժելա Ղլեջյանը, ով հանդեսի ավարտին գովեստի ու դրվատանքի խոսքերով ոգևորեց աշակերտներին և շնորհակալություն հայտնեց ՀԵՊ ուսուցիչ Արևիկ Խոջայանին գեղեցիկ և ուսուցանող միջոցառման համար, դպրոցի տնօրեն Ն․ Աբրահամյանին՝  ՀԵՊ առարկայի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար: Այնուհետև նա դպրոցին նվիրեց հոգևոր թեմայով տեսադիտողական նյութեր՝ սրբապատկերներ և հոգրոր գրքույկներ:
Շնորհակալություն նաև Անժելա Ղլեջյանին ցուցաբերած ուշադրության և աջակցության համար։

Նկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում․

Թո’ղ բարո՜վ գա Սուրբ Զատիկը

 

Սուրբ Զատիկ

   Ապրիլի 4, 2018 

04․04․2018 թվականին Ֆանտանի միջնակարգ դպրոցի 1-4-րդ դասարանների դասվարներ Մ․ Ոպանյանը, Ն․ Էլիզբարյանը, Ա․ Սուքիասյանը և Լ․ Ավետիսյանը պատրաստել էին զատկական սեղան՝ խորհրդանշական ուտեստներով։ Աշակերտները մեծ ոգևորությամբ ներկայացրեցին տոնի խորհուրդը։

Նկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում․

Սուրբ Զատիկ

«Դպրոցական կայքեր» մրցույթ

   Մարտի 16, 2018 

16.03.2018թ․ ԿՏԱԿ-ում տեղի ունեցավ «Դպրոցական կայքեր» մրցույթի մրցանակաբաշխությունը։ Մեր դպրոցի կայքը մրցույթում գրավել էր առաջին տեղը։ Շնորհակալություն մրցույթի կազմակերպիչներին։

Մրցույթի մասին տե՛ս հետևյալ հղումով․

Մրցանակներ ստացան «Դպրոցական կայքեր» մրցույթի հաղթողները

 

Միջինք

   Մարտի 7, 2018 

Մեծ Պահքի 24-րդ օրը (2018-ի  մարտի 7-ը) կոչվում է միջինք, դա նշանակում է, որ մեծ պահքը հասել է իր կեսին: Հայոց կենցաղում ընդունված էր Միջինքի ծեսը. Այդ օրը տանտիրուհիները պատրաստում էին միջինքի բաղարջ, որի մեջ պարտադիր դրվում էր որևէ նշան՝ դրամ, ուլունք, լոբի և այլն։

Ֆանտանի միջնակարգ դպրոցի 8-րդ և  11-րդ դասարանի աշակերտները ևս մեծ խանդավառությամբ  պատրաստել էին բաղարջ, որը կտրեցին դասարանի ամենամեծ աշակերտները՝ ամենափոքր աշակերտների մեջքին՝ համաձայն ավանդույթի:

Աշխատանքները կազմակերպել էր ՀԵՊ ուսուցիչ Արևիկ Խոջայանը։

Նկարները տե’ս մեր ֆեյսբուքյան էջում.

Առավոտը Շանթում

   Մարտի 1, 2018 

01․03․2018 թվականին «Առավոտը Շանթում» հաղորդաշարի  ուղիղ եթերի հյուրն էր մեր դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Գևորգ Ռաշոյանը։ Հաղորդման այս հատվածը նվիրված է «Ոզնի» ամենամյա համակարգչային մրցույթին։ Գևորգին ակտիվ մասնակցության և վաստակած հաղթանակների համար հրավիրել էին մրցույթի կազմակերպիչներ Ռուզան Նիկոյանը և Մարիաննա Թովմասյանը։ Շնորհակալություն նրանց անշահախնդիր աշխատանքի համար։ Շնորհակալություն նաև մրցույթի հովանավորներին։

Տեսահոլովակը տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում․

Առավոտը Շանթում

Ամբողջությամբ՝  youtube-ում․

Առավոտը Շանթում

 

Օլիմպիադաներ

Փետրվարի 23, 2018
Օլիմպիադաների մարզային փուլի մասնակիցներ.
1. Խաչատրյան Հայկուհի, 12 — րդ դասարան, առարկաները` պատմություն, գրականություն
2. Ռաշոյան Գևորգ, 11-րդ դասարան, առարկաները` ՆԶՊ
3. Մարգարյան Մարինա, 10-րդ դասարան, առարկաները` ՆԶՊ, ՀԵՊ:
Շնորհակալություն ենք հայտնում հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Ա. Գրիգորյանին, պատմության ուսուցիչ Լ․ Հակոբյանին, ՀԵՊ ուսուցիչ Ա. Խոջայանին, ՆԶՊ ուսուցիչ Գ. Աբրահամյանին և աշակերտներին: Վերջիններիս մաղթում ենք հաջողություն նաև մարզային փուլում:
Նկարները տե’ս մեր ֆեյսբուքյան էջում.

Բաց դաս ՀԵՊ առարկայից

   Փետրվարի 22, 2018 

22․02․2018թ․ Ֆանտանի միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանում ՀԵՊ ուսուցիչ Արևիկ Խոջայանը անցկացրեց բաց դաս «Հիսուս օգնում է մարդկանց» թեմայով։ Դասին ներկա էր նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի Հրազդանի տարածաշրջանի պատասխանատու Անժելա Ղլեջյանը։

Նկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում․

Բաց դաս ՀԵՊ առարկայից

 

Bronze Label վարկանիշ

   Փետրվարի 20, 2018 

Դպրոցները պարտավոր են սովորողների և աշխատակիցների համար ապահովել անվտանգ միջավայր, և առցանց տեխնոլոգիաների անվտանգ օգտվելը դարձնել որպես դասավանդման և ուսուցման փորձի մի մաս: The eSafety Label- ը նպատակ ունի աջակցել ձեր դպրոցին՝ այս մարտահրավերներին դիմակայելու համար։ Առցանց փորձառությունները ձեռք են բերվում դպրոցի ամուր քաղաքականության և լավ մտածված էլեկտրոնային անվտանգության գործողությունների մշակման պլանի շնորհիվ:
Հիմք՝ http://www.esafetylabel.eu/web/guest/home
Մեր դպրոցը ստացավ բրոնզե վարկանիշ։
Անգլերեն լեզվի աջակցության համար շնորհակալություն ենք հայտնում 11-րդ դասարանի աշակերտ Գևորգ Ռաշոյանին։

Dear fantan fantansecondaryschool,
Thank you for submitting the Assessment Form on behalf of your school. The data provided indicates that you are eligible for the eSafety Silver Label status. Congratulations!
All you need to do now to reach Silver is to share your knowledge with others. Please help other users on the portal by sharing your experience. To do this, you are required to upload certain resources and documentation to your School Profile via the My school area. There you can also find out about other tasks you can do to improve your score.
In the meantime, you hold the Bronze Label status. If you would like to display this label on your school’s website, please go to your “My school area” to download the embed code.

Kind regards,
The eSafety Label Project Team

 

Տեառնընդառաջ

   Փետրվարի 13, 2018 

Տեառնընդառաջի արարողությունը մեծ ոգևորությամբ անցկացվեց Ֆանտանի միջնակարգ դպրոցում։ 8-րդ դասարանցիները ներկայացրին տոնի հոգևոր խորհուրդը և ժողովրդական ավանդույթները: Սեղաններին դրված էին տոնական աղանդեր` պատրաստված բոլոր աշակերտների ջանքերով: Ժողովրդական երաժշտության ներքո վառվեց նաև կրակը, որը խորհրդանշում է Հիսուսի լույսը:

Արարողությունը կազմակերպել էր ՀԵՊ ուսուցիչ Արևիկ Խոջայանը։

Նկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում․

Տեառնընդառաջ

 

Ապահով համացանց

   Փետրվարի 6, 2018 

06.02.2018 թվականին Ֆանտանի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ բաց դաս-միջոցառում՝ նվիրված Ապահով Համացանցի միջազգային օրվան։ Այն կազմակերպել էր ինֆորմատիկայի ուսուցիչ Գ․ Կոստանդյանը։ Միջոցառմանը ներկա էին Ապահով համացանց Հայաստան ծրագրի տնօրեն, Մեդիակրթության կենտրոնի տնօրեն, Ինտերնետ հանրության խորհրդի անդամ Հայկազ Բաղյանը, Ապահով համացանց ծրագրի համակարգող, Մեդիակրթության կենտրոնի փոխտնօրեն Նարինե Խաչատրյանը, Ucom ընկերության ներկայացուցիչ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Դաս-միջոցառումով տեղի ունեցավ ՀՀ-ում Ապահով Համացանցի միջազգային օրվան նվիրված միջոցառումների բացումը։
Տոնը նշվում է աշխարհի ավելի քան 130 երկրում՝ սկսած 2004 թվականից, իսկ Հայաստանում՝ 2009 թվականից։ Նպատակը համացանցում երեխաների և մեծահասակների անվտանգությունն ապահովելն է։ Ապահով Համացանցի միջազգային օրը նշվում է յուրաքանչյուր տարվա երկրորդ ամսվա երկրորդ շաբաթվա երկրորդ օրը։ Կարգախոսն է՝ «Ստեղծիր, միացիր և եղիր պատասխանատու. ավելի լավ Համացանցը սկսվում է քեզանից»։
Հիմք՝ http://safe.am/
Շնորհակալություն միջոցառման բոլոր աջակիցներին։

Թերթերը և կայքերը միջոցառման մասին․

Փետրվարի 6-ին մեկնարկել է «Ապահով համացանց 2018» ծրագիրը

Մեկնարկել է Ucom-ի աջակցությամբ իրականացվող «Ապահով համացանց 2018» ծրագիրը

Միկնարկեց Ucom-ի աջակցությամբ իրականացվող «Ապահով համացանց 2018» ծրագիրը

Ucom. Փետրվարի 6-ին մեկնարկեց «Ապահով համացանց 2018» ծրագիրը

Փետրվարի 6-ին մեկնարկեց «Ապահով համացանց 2018» ծրագիրը

SID 2018 at Fantan School

 

Նկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում․

Ապահով համացանց

 

Հայրենիքը սկսվում է սահմանից․․․

   Հունվարի 30, 2018 

Յուրաքանչյուր պետության գոյության երաշխիքը զինված ուժերի առկայությունն է: Զինված ուժերն ի զորու են հակահարված տալու պետության անվտանգության դեմ ուղղված ամեն մի ոտնձգության: 1992թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը, որով ազդարարվեց ազգային բանակի ստեղծման սկիզբը:
2018թ․ փետրվարի 30-ին Ֆանտանի միջնակարգ դպրոցի դահլիճում անցկացվեց ցերեկույթ՝ «Հայրենիքն սկսվում է սահմանից» խորագրով։ Այն սկսվեց երդման արարողությամբ, այնուհետև Հայաստանն ու Արցախը, որոնք կապված էին արմատներով, պատմեցին այն մասին, թե ինչպես է ծնվում խաղաղությունը, որ մեր զինվորները կանգնում են սահմանին, որ պատերազմը չմտնի շեները ու սևով չներկի երկնքի կապույտը, ու որպեսզի կյանքը շարունակվի, ընդհատվում են ամենագեղեցիկ ու ամենահերոսական կյանքերը, ամենասքանչելի երազանքները մնում են անկատար: Միջոցառման կազմակերպիչ պատմության ուսուցիչ Լիլիթ Հակոբյանի սրտառուչ ողջույնից հետո բեմ բարձրացած 10-րդ և 11-րդ 
դասարանների աշակերտներն իրենց հուզից խոսքով հայրենասիրությամբ վարակեցին ներկա ուսուցիչներին և աշակերտներին։ Մեկը մյուսի հետևից բեմում հայտնվող Մոնթեն, Կոմանդոսն ու մյուս նվիրյալ հայորդիներն իրենց պատգամներով ու հայաշունչ խրոխտ երգերով հուզեցին ներկաներին։ Իր հայրենասիրական խոսքերով ոգևորեց Մոնթեն․ «Ես երդում տված եմ և կպատկանիմ մի մարդու. այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է»: Երդման արարողությունից հետո տղաները բարձրացան սահման, որտեղ զգացին, որ իրենք են իրենց երկրի տերերը, կարևորեցին հայրենիքի յուրաքանչյուր միլիմետրը, հասկացան, որ հայրենիքը սկսվում է սահմանից։ Դիրքապահ զինվորի երազում հայտնված աշխարհակալ Տիգրան Մեծի ցավագին հարցը՝ «ՈՒ՞ր է երկիրս», յուրօրիակ կոչ էր նոր սերնդին՝ հետ բերելու մեր պատմական հայրենիքի կորուսյալ մասունքները։ Իսկ միջոցառման վերջում փոքրիկ Վահանի ձեռքում հայտնված ճերմակ աղավնիներով պատված վահանը փխրուն խաղաղությունը պաշտպանելու հզոր ուղերձ էր՝ ուղղված ողջ աշխարհին։

Նկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում․

Հայրենիքը սկսվում է սահմանից․․․

 

Հայոց բանակ

   Հունվարի 28, 2018 

Հունվարի 28-ին Ֆանտանի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աղջիկները Հայոց բանակի միջոցառման փորձի ժամանակ (միջոցառման կազմակերպիչ պատմության ուսուցիչ Լ․ Հակոբյան) անակնկալ մատուցեցին փորձին մասնակից տղաներին։ Գեղեցիկ տորթով, փուչիկներով շնորհավորեցին նրանց տոնը, ապագա զինվորներին քաջություն, ուժ, եռանդ մացթեցին, իսկ ծառայող զինվորներին՝ անփորձանք ծառայություն և բարի վերադարձ։ Վերջում աղջիկները կատարեցին «Արդյոք ովքեր են» և Նարե Գևորգյանի «Դե Տղերք» երգերը։

Նկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում․

Հայոց բանակ

 

   Հունվարի 26, 2018 

Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ հունվարի 26-ին Ֆանտանի միջնակարգ դպրոցի ավագ դասարանների աշակերտները պատրաստել էին աղի բլիթներ և դրանք փաթեթավորել մաղթանքներ գրված թղթերով: Հայոց եկեղեցու պատմության ուսուցիչ Արևիկ Խոջայանը աշակերտներին ներկայացրեց տոնի խորհուրդը, որից հետո  բաժանեց բլիթները։

Երեկոյան աշակերտները ուսուցչուհու գլխավորությամբ այցելեցին Չարենցավանի Ս. Փրկիչ եկեղեցի, մասնակցեցին ժամերգությանը։ Քահանան օրհնեց նրանց աղի բլիթները։

Նկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում․

Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ

 

Էքսկուրսիա

   Դեկտեմբերի 26, 2017 

25․12․2017թ․ Ֆանտանի միջնակարգ դպրոցի 6-8-րդ դասարանների աշակերտները դասղեկներ Ն․ Ազարյանի, Գ․ Նավասարդյանի և Ա․ Խոջայանի ուղեկցությամբ այցելեցին Երևանի բուսաբանական այգին, շրջեցին կասկադում, դիտեցին Նարեկ Դուրյանի բեմադրությամբ «Ամանորը Նազարի մոտ» ներկայացումը: Երեկոն շարունակեցին Հանրապետության հրապարակում` վառ լույսերով և տոնածառով շրջապատված:

Նկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում․

Էքսկուրսիա

 

Դիմակահանդես

   Դեկտեմբերի 25, 2017 

25․12․2017 թվականին Ֆանտանի միջնակարգ դպրոցի 9-12-րդ դասարանների աշակերտները իրենց դասղեկներ  Շ․ Դալլաքյանի, Լ․ Հակոբյանի, Լ․ Մելքումյանի և Գ․ Կոստանդյանի, տնօրեն Ն․ Աբրահամյանի, փոխտնօրեն Ա․ Անանյանի և այլ ուսուցիչների հետ միասին մասնակցեցին ամանորյա դիմակահանդեսին։ Միջոցառման ընթացքում հնչեցին ողջույնի խոսքեր՝ նվիրված ամանորին, կազմակերպվեցին տարատեսակ խաղ-մրցույթներ, պարային մրցույթներ։ Աշակերտները պարեցին, երգեցին  հայրենասիրական երգեր։

Մթնոլորտը ջերմ էր ու տրամադրող․․․

Նկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում․

Դիմակահանսես

 

Ձմեռային արձակուրդներ

   Դեկտեմբերի 24, 2017 

Դպրոցականների ձմեռային արձակուրդները կմեկնարկեն 2017թ. դեկտեմբերի 25-ից. 3-12-րդ դասարանցիների համար ձմեռային արձակուրդ է սահմանված մինչև 2018թ. հունվարի 7-ը ներառյալ, առաջին և երկրորդ դասարանցիների համար՝ 2018թ. հունվարի 21-ը ներառյալ:

Արձակուրդները կմեկնարկեն դեկտեմբերի 25-ից

 

Ամանորյա տոնակատարություններ

   Դեկտեմբերի 21, 2017 

21․12․2017թ․ Ֆանտանի միջնակարգ դպրոցի 1-4-րդ դասարանների դասվարներ Մ․ Ոպանյանը, Ն․ Էլիզբարյանը, Ա․ Սուքիասյանը և Լ․ Ավետիսյանը կազմակերպել էին ամանորյա հանդեսներ։ Երեխաների ոգևորությունը բազմապատկվեց, երբ Ձմեռ պապին (12-րդ դասարանի աշակերտ Արման Աբրահամյան) և Ձյունանուշը (12-րդ դասարանի աշակերտուհի Լիա Հարությունյան) հյուրընկալեցին նրանց և նվերներ բաժանեցին։

Նկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում․

Ամանորյա տոնակատարություններ

 

Ամանորյա նախապատրաստական աշխատանքներ

   Դեկտեմբերի 15, 2017 

Դպրոցում  եռուզեռ է։ Բոլորը մեծ ոգևորությամբ զարդարում են իրենց դասարանները, դպրոցի միջանցքները, նախապատրաստվում  դիմակահանդեսին։ Նոր տարի, նոր երազանքներ․․․ Թո՛ղ այս Նոր տարին բոլորին առողջություն, երկրին խաղաղություն և զինվորներին անփորձանք ծառայություն բերի, իսկ աշակերտներին՝ սովորելու ցանկություն․․․

Նկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում․

Ամանորյա նախապատրաստական աշխատանքներ

 

Աշակերտական խորհրդի նիստ

Դեկտեմբերի 11, 2017

11.12.2017թ. Ֆանտանի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ աշակերտական խորհրդի նիստ:

Օրակարգում

  1. աշակերտական խորհրդի հերթապահության սահմանում,
  2. ամանորյա նախապատրաստական աշխատանքներ,
  3. ընթացիկ հարցեր:

 

Հերթապահության ցուցակը տե’ս հետևյյալ հղումով.

Հերթապահություն

Նկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում․

Աշակերտական խորհրդի աշխատանքներ

 

«Մկրտություն և դրոշմ»

   Նոյեմբերի 30, 2017 

Ֆանտանի միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանի աշակերտները «Մկրտություն և դրոշմ» դասն առավել խորությամբ ընկալելու համար դասղեկ Ազարյանի և ՀԵՊ ուսուցչուհի Խոջայանի ուղեկցությամբ այցելեցին Չարենցավանի Ս. Փրկիչ եկեղեցի` մասնակցելու մկրտության արարողությանը: Նրանց հետ խոսեց և հետաքրքրող հարցերին պատասխանեց Տեր-Իսահակ քահանան:

Նկարները տե՛ս մեր ֆեյբուքյան էջում․

Մկրտություն և դրոշմ

Աշուն

Նոյեմբերի 10, 2017

Աշուն էր դրսում՝ գույներով բազում, խոսքերով իր ոսկե, հնչյուններով իր թախծալի…Աշուն էր նաև մեր դպրոցի փոքրիկ մի անկյունում:  10-րդ դասարանի աղջիկները պատրաստել էին մի փոքրիկ աշնանային անականկալ: Նախ ներկայացան իրենց ձեռքի աշխատանքներով՝ տերևներով հավաքված պատի թերթ, աշնանային կոմպոզիցիաներ:  Հնչեցին երգեր, արտասանվեցին բանաստեղծություններ: Իր գեղանի պարով՝ «սահուն»՝ որպես աշնան «քնքուշ թև» թևածեց Էլեն Հովհաննիսյանը: Միջոցառումը համեմված էր գեղեցիկ երաժշտական կատարումներով, որոնցից մեկի հնչյունների ներքո մասնակիցներին նվիրվեցին տերև-բացիկներ, որոնց վրա գրված էին աշնանային ոսկե խոսքեր…

Նկարները տե՛ս մեր ֆեյբուքյան էջում․

Աշուն

«Հայ զիվորը…» խորագրով մրցույթ ՀՀ դպրոցներում

Նոյեմբերի 10, 2017

ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում «Կրթություն առանց սահմանի» ՀԿ-ն «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության հետ համատեղ 2017թ. սեպտեմբերից իրականացնելու է «Հայ զինվորը…» խորագրով մրցույթ ՀՀ դպրոցներում ծրագիրը:
Մեր աշակերտների պատրաստած պաստառը․

 

Համապետական շաբաթօրյակ

Հոկտեմբերի 21, 2017

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հանձնարարությամբ 2017 թվա­կանի հոկտեմբերի 21-ը հայտարարվեց համապետական շաբաթօրյակի օր, որին ակտիվ մասնակցություն ունեցավ նաև մեր դպրոցը։

Նկարները տե՛ս մեր ֆեյբուքյան էջում․

Համապետական շաբաթօրյակ

 

Բաց դաս՝ HTML

Հոկտեմբերի 21, 2017

Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը (AITC)`Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (EIF) և GOOGLE-ի հետ համատեղ հոկտեմբերի 21-ին կազմակերպեց ծրագրավորման բաց դաս 9-17 տարեկան դպրոցականների համար եվրոպական ծրագրավորման ամենամեծ միջոցառման՝ «EU Code Week»-ի շրջանակներում: Բաց դասն անցկացրեց «Ոզնի» ամենամյա համակարգչային մրցույթի նախագծի համահեղինակ, Երևանի Լեոյի անվան հ. 65 ավագ դպրոցի ինֆորմատիկայի և մաթեմատիկայի ուսուցչուհի Ռուզան Նիկոյանը։ Դասին մասնակցեցին մեր դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Գևորգ Ռաշոյանը և 9-րդ դասարանի աշակերտուհի Էմմա Ռաշոյանը։ Շնորհակալություն Ռ․ Նիկոյանին և բոլոր կազմակերպիչներին, կամավորներին։
AITC / Armenian-Indian Center for Excellence in ICT

Նկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում․

Բաց դաս HTML

 

«Ա» տառի հանդես

Հոկտեմբերի 13, 2017

13.10.20172. 1-ին դասարանի դասվար Մ․ Ոպանյանը կազմակերպել էր հանդես՝  նվիրված Ա տառին։ Երեխաները մեծ ոգևորությամբ երգեցին, արտասանեցին, ցուցադրեցին փոքր բեմականացում։

Նկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում․

Ա տառի հանդես

 

Լավագույն ուսուցիչ

Հոկտեմբերի 11, 2017

11.10.2017թ․ ինֆորմատիկայի ուսուցիչ Գ․ Կոստանդյանը «Լավագույն ուսուցիչ» մրցույթում հաղթող ճանաչվեց «Ավանդույթները և նորարարությունը  մանկավարժության մեջ» անվանակարգում և պարգևատրվեց ԿԳՆ նախարարի շնորհակալագրով ու ստացավ մրցանակ՝ համակարգիչ։ Շնորհավորում ենք նրան և ցանկանում նորանոր հաղթանակներ։

Հիմք՝

Լավագույն ուսուցիչ

 

Հայ բողոքական եկեղեցու առաջացումը

Հոկտեմբերի 9, 2017

09․10․2017թ․ ՀԵՊ ուսուցիչ Արևիկ Խոջայանը 9-րդ դասարանում անցկացրեց բաց դաս  «Հայ բողոքական եկեղեցու առաջացումը» թեմայով։ Դասին ներկա էր նաև Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնի Հրազդանի տարածաջրջանի պատասխանատու Անժելա Ղլեջյանը։

Նկարները տե՛ս հետևյալ հղումով․

Հայ բողոքական եկեղեցու առաջացումը

 

Դասղեկի ժամ

Հոկտեմբերի 9, 2017

09.10.2017թ․ Ֆանտանի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում դասղեկի ժամին (դասղեկ՝ Գայանե Կոստանդյան) աշակերտների հետ «Սրբոց Թարգմանչաց տոն» թեմայով զրուցեց Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնի Հրազդանի տարածաջրջանի պատասխանատու Անժելա Ղլեջյանը։ Աշակերտները մեծ բավականություն ստացան զրույցից։

Նկարները տե՛ս հետևյալ հղումով․

Դասղեկի ժամ

 

Ուսուցչի օր

Հոկտեմբերի 5, 2017

05․10․2017թ․ Կոտայքի մարզպետ պարոն Կ․ Գուլոյանը և մարզպետի օգնական տիկին Ադամյանը մարզպետարան էին հրավիրել Կոտայքի մարզի հիմնական և միջնակարգ դպրոցների տարակարգ ունեցող ուսուցիչներին։ Նրանք շնորհավորեցին ուսուցիչներին ուսուցչի օրվա կապակցությամբ։ Նրանց կազմում էր նաև մեր դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ Գ․ Կոստանդյանը։ Ուսուցիչները հուզված էին նման ուշադրությունից։ Դա նրանց պարտավորեցրեց էլ ավելի լավ աշխատել․․․

 

Սեպտեմբերի 1

Սեպտեմբերի 1, 2017

Այսօր Ֆանտանի միջնակարգ դպրոցում հնչեց դպրոցական առաջին զանգը 1-ին դասարանցիների և սեպտեմբերյան վերջին զանգը 12-րդ դասարանցիների համար։ Միջոցառման սկզբում բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Ն․ Աբրահամյանը։ Այնուհետև նա ընթերցեց Կոտայքի մարզպետ պարոն Կ․ Գուլոյանի շնորհավորական ուղերձը գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։ Ելույթներով հանդես եկան 12-րդ և 1-ին դասարանների աշակերտները։

Նկարները տե’ս  հետևյալ հղումով․

Սեպտեմբերի 1, 2017-2018

 

Ատեստատների հանձնում

   Հուլիսի 7, 2017 

07.07.2017թ. ժամը 15.00-ին Ֆանտանի միջնակարգ դպրոցում դպրոցի տնօրեն Ն. Աբրահամյանը հանդիսավոր կերպով  հանձնեց 11 շրջանավարտների ատեստատները: Հաջողություն մաղթենք բոլորին իրենց հետագա կյանքում, կանաչ ճանապարհ և  երազանքների իրականացում:

 

Գիտելիքների ստուգում մաթեմատիկայից

   Հունիսի 3, 2017 

03.06.2017թ. ինչպես հանրապետության մյուս դպրոցներում, այնպես էլ Ֆանտանի միջնակարգ դպրոցում անցկացվեց գիտելիքների ստուգում մաթեմատիկայից: 4-րդ դասարանի 15 աշակերտից 2-ը չի մասնակցում գիտելիքների ստուգմանը, անբավարար չկար, «9»-ը գնահատական ստացավ 4 աշակերտ, մնացածը` «4-6» գնահատականներ:

 

Միասնական քննություն համաշխարհային պատմությունից

   Հունիսի 3, 2017 

02.06.2017թ. 12-րդ դասարանի աշակերտուհի Ֆիդանյան Անուշը «Համաշխարհային պատմություն» առարկայից նախնական արդյունքներով ստացավ 19, 25 միավոր:  Շնորհակալություն նրան և պատմության ուսուցչուհի Լ. Հակոբյանին: Հաջողություն մաղթենք Անուշին  նաև հունիսի 20-ին «Հայոց պատմություն» առարկայի միասնական քննությանը:

Հաջողություն ցանկանանք նաև մյուս դիմորդներին` Ալթունյան Դավիթին և Գրիգորյան Մարիամին:

 

Գիտելիքների ստուգում մայրենիից

   Հունիսի 3, 2017 

01.06.2017թ. ինչպես հանրապետության մյուս դպրոցներում, այնպես էլ Ֆանտանի միջնակարգ դպրոցում անցկացվեց գիտելիքների ստուգում մայրենի լեզվից: 4-րդ դասարանի 15 աշակերտից 2-ը չի մասնակցում գիտելիքների ստուգմանը, 3 աշակերտ ստացավ անբավարար, 2-ը` «9»  գնահատական, մնացածը` «4-8» գնահատականներ:

 

Մայր բնության հետքերով

   Մայիսի 27, 2017 

27․ 05․2017թ․ Ֆանտանի միջնակարգ դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Մարիամ Թովմասյանը արշավ էր կազմակերպել յոթերորդ դասարանցիների հետ՝ դեպի մայր բնություն։ Նպատակն էր աշակերտներին ծանոթացնել տեղանքի դեղաբույսերի և միջատների բազմազանությանը։ Արշավականներն ուղևորվեցին Գութանասար, ականատես եղան լեռան ստորոտի և մարգագետնային ֆլորային, հանդիպեցին բազմազան միջատների, տեսան նրանց զարգացման տարբեր փուլերը։ Լսեցին լորի,  խաղտտնիկի, երաշտահավի երգերը։

Հավաքեցին մի քանի դեղաբույսեր։ Ապա Ավազուտների հանքի կողքով ուղևորվեցին  գյուղի «Թեզխարաբ» կոչող սրբավայր` ուխտատեղի ։

Երեխաները մեծ ոգևորությամբ պատմում էին բազմաթիվ ավանդույթներ իրենց բնօրրանի մասին։ Վերջում  ոսուցչուհին սովորեցրեց երգ բնության մասին, ու բոլորը միասին երգեցին։

Աշակերտները շատ տպավորված էին:

Նկարները տե’ս  հետևյալ հղումով․

Մայր բնության հետքերով

Բարի՛ երթ, շրջանավարտնե՛ր…

   Մայիսի 26, 2017 

26.05.2017թ. Ֆանտանի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Վերջին զանգ» միջոցառում, որին մասնակցեցին 11 շրջանավարտները դասղեկ Ն. Ազարյանի գլխավորությամբ: Հաջողություն մաղթենք նրանց հետագա կյանքում և երազանքների իրականացում:

Նկարները տե’ս  հետևյալ հղումով․

Բարի’ երթ, շրջանավարտնե’ր, 2006-2017

 

«Ոզնի-2017» համակարգչային մրցույթ

Մայիսի 12, 2017

12.05.2017թ. Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում, 〈Երևանի Պետական Հանալսարանի Մաթեմատիկայի և Մեխանիկայի Ֆակուլտետ〉 տեղի ունեցավ «Ոզնի-2017» ամենամյա  համակարգչային մրցույթը: Մեր դպրոցի ներկայացրած 13 աշակերտների աշխատանքներից եզրափակիչ էին անցել 10-ը`

հ/հ Ազգանուն Անուն Դաս.
    1.        Սահակյան Արաքսյա 6
    2.        Առաքելյան Գալինա 7
    3.        Կարապետյան Գոհար 7
    4.        Ալոյան Աստղիկ 8
    5.        Պետրոսյան Վարդուհի 8
    6.        Ռաշոյան Էմմա 8
    7.        Ադյան Սուսաննա 9
    8.        Հովհաննիսյան Էլեն 9
    9.        Մարգարյան Մարինա 9
 10.        Մարգարյան Սոնա 9


Նրանց մաղթենք հաղթանակ: Շնորհակալություն մրցույթի կազմակերպիչներին`

 Ռուզան Նիկոյանին և Մարիաննա Թովմասյանին:

Պատմության հաղթական քառուղիներով, 1945, 1992

   Մայիսի 12, 2017 

Այս խորագիրն էր կրում  09.05.2017թ. Ֆանտանի միջնակարգ դպրոցում պատմության ուսուցչուհի  Լ. Հակոբյանի  կազմակերպած  միջոցառումը` նվիրված Մայիսյան եռատոնին:  Միջոցառումը կազմակերպված էր բարձր մակարդակով: Ներկա էին  աշակերտներ, ծնողներ, հյուրեր Չարենցավանի դպրոցներից: Միջոցառման սկզբում բոլորը հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների, Արցախյան պատերազմի և ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը:  Հիշեցին հերոս համագյուղացիներին`  Խորհրդային Միության հերոս, Փառքի ասպետ Գինևան Ոպանյանին, երկաստիճանի շքանշանակիր Խաչիկ Գևորգյանին, Վիրաբ Ադամյանին, Վաղինակ Խաչատրյանին, ինչպես նաև Արցախյան ազատամարտի  հերոս-զոհվածներ՝ Կարախանյան Համլետին, Մխիթարյան Ատոմին, Խաչատրյան Սուրենին, Սարգսյան Շահենին, ինչպես նաև անհետ կորած՝ Սուքիաս Աբրահամյանին։

Այնուհետև աշակերտները ներկայացրին փոքրիկ բեմականացումներ, բանաստեղծություններ: Վերջում  անուն առ անուն հիշեցին Ապրիլյան զոհերի հիշատակը: Իսկ երբ ցուցադրվեցին նրանց լուսանկարները` դահլիճում բոլորը լաց եղան․․․

Նկարները տե’ս  հետևյալ հղումով․

Պատմության հաղթական քառուղիներով

Մայիսի 9

Մայիսի 9, 2017
Ֆանտան գյուղի դպրոցականները, ուսուցիչները, գյուղացիները, սովորականի նման, այս տարի էլ այցելեցին 1941-1945թթ. Մեծ Հայրենականի մասնակից համագյուղացիների հուշարձանին և թարմ ծաղիկներ դրեցին: Փառք ու պատիվ նրանց, ովքեր կռվեցին հանուն հայրենիքի: Նրանց անունները ֆանտանցիները միշտ վառ կպահեն իրենց սրտերում:
Նրանք են` Գինևան Ոպանյան՝ Խորհրդային Միության հերոս, Փառքի ասպետ
Խաչիկ Գևորգյան՝ երկաստիճանի շքանշանակիր
Վիրաբ Ադամյան
Վաղինակ Խաչատրյան և ուրիշներ, ինչպես նաև Արցախյան ազատամարտի հերոսներ-զոհվածներ՝
Կարախանյան Համլետ
Մխիթարյան Ատոմ
Խաչատրյան Սուրեն
Սարգսյան Շահեն, անհետ կորած՝ Սուքիաս Աբրահամյան։

Բասկետբոլի մրցույթի եզրափակիչ փուլ

   Մայիսի 5, 2017 

05.05.2017թ. Դիլիջանի 2-րդ դպրոցում տեղի ունեցավ աղջիկների բասկետբոլի մրցույթի եզրափակիչ փուլը: Մեր դպրոցի աղջիկների թիմը, ֆիզկուլտուրայի ուսուցիչ Հայկ Զախարյանի գլխավորությամբ, 49:32 հաշվով պարտվեց Վանաձորի թիվ 5 միջնակարգ դպրոցի աղջիկների թիմին` գրավելով 2-րդ պատվավոր տեղը: Շնորհակալություն նրանց:

 

Ոզնի-2017 ամենամյա համակարգչային մրցույթ

   Մայիսի 5, 2017 

Ս/թ. մայիսի 12-ին  Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի Հայհնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում տեղի  կունենա  «Ոզնի-2017» ամենամյա համակարգչային մրցույթի եզրափակիչ փուլը (նյութի աղբյուրը` «Ոզնի-2017» եզրափակիչ փուլ ):

Մեր դպրոցի աշակերտներից (6-10-րդ դասարաններ) մրցույթին մասնակցել են 13-ը: Նրանցից  10-ն անցել են  եզրափակիչ փուլ: Շնորհավորում ենք նրանց և հաջողություն մաղթում եզրափակիչ փուլում:

Եզրափակիչ փուլ անցած աշակերտների ցուցակը.

 

Սահակյան Արաքսյա 6
Կարապետյան Գոհար 7
Առաքելյան Գալինա 7
Ալոյան Աստղիկ 8
Պետրոսյան Վարդուհի 8
Ռաշոյան Էմմա 8
Մարգարյան Սոնա 9
Ադյան Սուսաննա 9
Մարգարյան Մարինա 9
Հովհաննիսյան Էլեն 9

 

Մակերեսների ու ծավալների հաշվումը և խառը թվերը

   Մայիսի 3, 2017 

03.05.2017թ. Ֆանտանի միջնակարգ դպրոցում մաթեմատիկայի ուսուցչուհի  Շ. Դալլաքյանը 5-րդ դասարանում անցկացրեց բաց դաս` «Մակերեսների ու ծավալների հաշվումը ու խառը թվերը» թեմայով: Դասն ավելի պատկերավոր ներկայացնելու համար նա զուգահեռներ անցկացրեց ուղղանկյան և հողամասերի մակերեսների միջև: Աշակերտները մեծ ոգևորությամբ լուծեցին առաջադրված խնդիրները:

Նկարները տե’ս  հետևյալ հղումով․

Բաց դաս մաթեմատիկայից

 

Բաց դաս` Ապահով համացանց

   Մայիսի 2, 2017 

02.05.2017թ. Ֆանտանի միջնակարգ դպրոցում ինֆորմատիկայի ուսուցչուհի Գ. Կոստանդյանը անցկացրեց բաց դաս՝ «Ապահով համացանց» թեմայով: Աշակերտները ցույց տվեցին իրենց գիտելիքները համացանցի անվտանգ օգտագործման մասին, ինչպես նաև նրանից օգտվելու էթիկայի կանոնները: Նրանք պատրաստել էին փոքրիկ ֆիլմ: Կատարեցին նաև թեստային աշխատանք` օգտվելով http://safe.am/esafetykit/start.html կայքի նյութերից:

Նկարները տե՛ս հետևյալ հղումով․

Բաց դաս` «Ապահով համացանց»

 

ПРОЩАЙ, БУКВАРЬ!

   Մայիսի 2, 2017 

02.05.2017թ. Ֆանտանի միջնակարգ դպրոցում ռուսաց լեզվի ուսուցչուհի Քրիստինե Ղազարյանը 2-րդ դասարանում կազմակերպել էր միջոցառում` ПРОЩАЙ, БУКВАРЬ! Աշակերտները մեկ անգամ ևս ապացուցեցին, որ վարժ տիրապետում են ոչ միայն հայոց լեզվին, այլ նաև` ռուսերենին:

Նկարները տե՛ս հետևյալ հղումով․

ПРОЩАЙ, БУКВАРЬ!

 

Վիկտորինա

   Ապրիլի 29, 2017 

28.04.2017թ. Ֆանտանի միջնակարգ դպրոցի բնագիտական առարկաների ուսուցիչներ Լ. Մելքումյանը (քիմիա), Մ. Թովմասյանը (կենսաբանություն), Կ. Օհանյանը (ֆիզիկա), Մ. Պողոսյանը (աշխարհագրություն) և Գ. Կոստանդյանը (ինֆորմատիկա) 7-11-րդ դասարանների աշակերտների միջև անցկացրին մրցույթ-վիկտորինա: Աշակերտներից կազմվել էր 3 թիմ հետևյալ անվանումներով` IQ, Վասպեր և Մեծ Հայք: Մրցույթը վարում էր կենսաբանության ուսուցչուհի Մ. Թովմասյանը: Յուրաքանչյուր առարկայից կազմվել էր 7 հարց: Մրցույթն անցնում էր լարված, որովհետև աշակերտները լավ էին պատրաստվել: Վերջում մրցույթ անցկացվեց թիմի ավագների միջև: Հաղթեց Մեծ Հայք թիմը` 11 միավոր, իսկ IQ թիմը և Վասպեր թիմերը հավաքեցին համապատասխանաբար 10.25 և 8.5 միավորներ: Վերջում բոլոր մասնակիցները դպրոցի տնօրեն Ն. Աբրահամյանի կողմից ստացան փոքրիկ նվերներ:

Նկարները տե’ս հետևյալ հղումով.

Մրցույթ-վիկտորինա

 

Բաց դաս գրականությունից

   Ապրիլի 29, 2017 

28.04.2017թ. Ֆանտանի միջնակարգ դպրոցում հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա. Գրիգորյանը «Գրականություն» առարկայից անցկացրեց բաց դաս` Ա. Բակունց, թեմայի ամփոփում: Դասին ներկա էին նաև Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա. Մարգարյանը, թիվ 4 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Փ. Աթոյանը: Դասն անցավ շատ հետաքրքիր և բովանդակալից: Աշակերտները ներկայացրին Ա. Բակունցի կյանքից հատվածներ և մի քանի ստեղծագործություն: Շեշտը հատկապես դրվեց նրա հայրենասիրական ստեղծագործությունների վրա:

Նկարները տե՛ս հետևյալ հղումով.

Բաց դաս գրականությունից

 

Այբբենարանի հանդես

   Ապրիլի 27, 2017 

27․04․2017թ․  Ֆանտանի միջնակարգ դպրոցում դասվար Ն. Էլիզբարյանն առաջին դասարանում  այբբենարանի հանդես էր կազմակերպել: Դասարանը բաղկացած է 9 աշակերտից: Նրանք երգ ու պարով, արտասանությամբ ցույց տվեցին իրենց տառաճանաչությունը: Միջոցառումը հետաքրքիր էր ու բովանդակալից:

 

Բասկետբոլի առաջնություն

   Ապրիլի 21, 2017 

21.04.2017թ. Հրազդանի թիվ 13 ավագ դպրոցում տեղի ունեցավ ՀՀ անկախության 26-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների 26-րդ մարզական խաղերի բասկետբոլի առաջնությունը, որին մասնակցում էին 9-12 դասարանների աշակերտուհիներ հետևյալ դպրոցներից` Ֆանտանի միջնակարգ դպրոց, Հրազդանի թիվ 13 ավագ դպրոց, Բալահովիտի և Եղվարդի դպրոցները: Մեր դպրոցի թիմը գրավեց առաջին տեղը` պարտության մատնելով Բալահովիտի թիմին 38:8 հաշվով, իսկ Հրազդանի թիմին` 26:16 հաշվով:
Շնորհավորում ենք մեր աղջիկներին և ցանկանում նրանց հաղթանակ հանրապետական փուլում:
Ֆիզկուլտուրայի ուսուցիչ` Հայկ Զախարյան։

 

Մաթեմատիկան մտքի մարզանք է

   Ապրիլի 21, 2017 

21.04.2017 թ․

«Մաթեմատիկան կարգապահ է դարձնում միտքը, վարժեցնում տրամաբանական մտածողություն»,-այս խոսքերով սկսեց մարաթոնը Ֆանտանի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Շ. Դալլաքյանը: 5-7-րդ դասարանների աշակերտներից կազմվել էր երեք խումբ` «Էյնշտեյն», «Պյութագորաս» և «Էվկլիդես» անվանումներով: Մարաթոնն ընդգրկում էր տարաբնույթ առաջադրանքներ: Աշակերտներն ակտիվորեն մասնակցում էին, լուծում առաջադրանքները, առաջադրում միևնույն խնդրի տարբեր լուծումներ: Դահլիճում նստած ուսուցիչները և ծնողները ևս հետաքրքրված էին պատասխաններով: Մարաթոնն ընթացավ չորս փուլով: Հաղթող ճանաչվեց «Պյութագորաս» թիմը (19 միավոր), երկրորդ տեղում էր «Էյնշտեյն» խումբը (16.5 միավոր), իսկ երրորդ տեղում` «Էվկլիդես» խումբը (14.5 միավոր): Վերջում աշակերտները փոքրիկ նվերներ ստացան դպրոցի տնօրինության կողմից:

Նկարները տես հետևյալ հղումով․

Մաթեմատիկան մտքի մարզանք է

 

Մասնագիտական կողմնորոշման սեմինար

   Ապրիլի 20, 2017 

20․04․2017թ․ Ֆանտանի միջնակարգ դպրոցում մասնագիտական կողմնորոշմանը նվիրված սեմինար անցկացրին Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսխորհրդի նախագահ Էդիկ Գուլյանը, ուսխորհրդի ակտիվ անդամներ և նույն համալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողներ Տիգրան Մարգարյանը, Հասմիկ Թունյանը, Աննա Մելքոնյանը, Գոհար Երվանդյանը և Ժենյա Պետրոսյանը: Նրանք հանգամանորեն ներկայացրին համալսարանի առօրյան, կրթական մակարդակները, շենքային պայմանները, տարբեր ֆակուլտետների վարձավճարները և ընդունելության քննությունների կարգը: Խոսեցին նաև ամառային ճամբարի մասին: Վերջում պատասխանեցին աշակերտների հարցերին և փոխանակեցին կոնտակտային տվյալներ: Աշակերտները տպավորված էին:

 

Նախագահի նստավայրում

   Ապրիլի 15, 2017 

14.04.2017թ. Կոտայքի մարզի միջնակարգ դպրոցների մի խումբ լավագույն աշակերտներ ընդունելության  էին հրավիրված նախագահի նստավայրում: Նրանց մեջ էր նաև մեր դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Հայկուհի Խաչատրյանը (ներքևի շարք, ձախից 4-րդը):

 

Մայրս պատկերն է մայր հայրենիքիս…

   Ապրիլի 8, 2017 

07.04.2017 թ. -ին Ֆանտանի միջնակարգ դպրոցում տեխնոլոգիայի և կերպարվեստի ուսուցչուհի Գայանե Նավասարդյանը կազմակերպել էր միջոցառում` նվիրված մայրության և գեղեցկության տոնին: Միջոցառումը հագեցած էր արտասանություններով, երգերով, պարերով: Իսկ «Փանոսը, Հուռին և բոլորը» բեմականացումից հետո ողջ դահլիճը թնդում էր ծիծաղից և ծափահարություններից:

Նկարների կոլաժը տե՛ս հետևյալ հղումով․

Մայրս պատկերն է մայր հայրենիքիս…

 

Մա’յր զանգահար գարնան թովչանքի…

   Ապրիլի 6, 2017 

06.04.2017թ. 2-րդ դասարանի դասվար Թագուհի Սրապիոնյանը կազմակերպել էր միջոցառում` նվիրված մայրության և գեղեցկության տոնին: Աշակերտները ոգևորությամբ արտասանում էին մայրիկին նվիրված բանաստեղծություններ: Բոլորը դահլիճից հեռացան մեծ բավականությամբ:

Նկարները տե’ս հետևյալ հղումով.

Մայր’ զանգահար գարնան թովչանքի…

 

Բաց դաս ֆրանսերենից

   Մարտի 23, 2017 

23.03.2017թ. Ֆանտանի միջնակարգ դպրոցում Ֆրանկոֆոնիայի շրջանակում տեղի ունեցավ  բաց դաս ( ուսուցիչ` Ռ. Ալթունյան): Նպատակը` ֆրանսերենի դերը Եվրոպայում և աշխարհում, Ֆրանկոֆոնիայի երկրների կուլտուրայի և քաղաքակրթության յուրահատկությունները արտացոլված Անրի Վեռնոյի «Մայրիկ» ինքնակենսագրական վեպում: Աշակերտները դիտեցին նաև հատված համանուն ֆիլմից:

 

ՀՀ անկախության 26-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների 26-րդ մարզական խաղեր

   Մարտի 21, 2017 

16․03․2017թ․  Չարենցավանի   թիվ  6  հիմնական   դպրոցում ավագ  և  միջնակարգ  դպրոցների միջև անցկացված բասկետբոլի մրցումներին Ֆանտանի միջնակարգ դպրոցի տղաների թիմը  հաղթեց Ալափարսի և ավագ դպրոցի թիմերին ու անցավ մարզային փուլ:

2017 թվականի մարտի 17-ին  Չարենցավանի   թիվ  5  հիմնական   դպրոցում ավագ  և միջնակարգ դպրոցների միջև անցկացված բասկետբոլի մրցումներին Ֆանտանի միջնակարգ դպրոցի աղջիկների թիմը հաղթեց ավագ դպրոցի թիմին ու անցավ մարզային փուլ:

Շնորհավորենք նրանց և հաղթանակ մաղթենք նաև մարզային փուլում:

 

Գարնանային արձակուրդը կմեկնարկի մարտի 20-ից

   Մարտի 17, 2017 
2017-03-13

Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում մարտի 20-ից  կմեկնարկի գարնանային արձակուրդը։ Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 2-12-րդ դասարանների աշակերտներին գարնանային արձակուրդ կտրամադրվի 2017 թվականի մարտի 27-ից մինչև ապրիլի 2-ը ներառյալ: Առաջին դասարանցիների գարնանային արձակուրդը կտևի մարտի 20-ից մինչև ապրիլի 2-ը ներառյալ:

Հիմք` ԿԳՆ

 

«Հայրենի՛ք, ես մի զարկն եմ քո բազկի»

   Մարտի 1, 2017 

Մարտի 1-ին 3-րդ դասարանի դասվար Լ. Ավետիսյանն անցկացրեց բաց դաս` «Հայրենի՛ք, ես մի զարկն եմ քո բազկի» թեմայի ամփոփում: Դասի նպատակը`

  • աշակերտները կարողանան ամփոփել թեման` բնութագրելով, համեմատելով հերոսներին և վերլուծել նրանց արարքները,
  • հարգեն ՀՀ պետական խորհրդանիշերը,
  • գիտակցեն մայրենի լեզվի, մշակույթի, պատմության և ազգային այլ արժեքների կարևորությունն ու նշանակությունը,
  • լինեն հայրենասեր:

Դասը սկսվեց ՀՀ օրհներգով: Աշակերտները կարողացան բնութագրել, համեմատել հերոսներին, կատարեցին քարտային աշխատանքներ, երգեցին հայրենասիրական երգեր: Գրատախտակին փակցված հերոսների նկարներից  յուրաքանչյուրն ընտրում էր այն հերոսին, որին ցանկանում էր նմանվել և տալիս էր բացատրություն, թե ինչու՞ է ցանկանում նմանվել նրան: Բոլորն ակտիվ մասնակցեցին դասին:  Ներկաները հեռացան մեծ բավականություն ստացած:

Նկարները տե′ս հետևյալ հղումով․

«Հայրենի՛ք, ես մի զարկն եմ քո բազկի»

 

Պ. Սևակի պատգամները

   Մարտի 1, 2017 

Մարտի 1-ին Ֆանտանի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանում հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Ա. Գրիգորյանն անկացրեց բաց դաս: Թեման «Պարույր Սևակն» էր, դասի տիպը` ամփոփման: Աշակերտների ակտիվ մասնակցությունն ապացուցում էր, որ նրանք ոչ միայն թեմատիկ նյութն էին յուրացրել, այլև շատ կարդացել էին լրացուցիչ գրականություն բանաստեղծի կյանքի մասին, նրա ստեղծագործություններից: Բազմաբնույթ աշխատանքները (դերային խաղ, քարտային ու բառային աշխատանքներ) դասն ավելի հետաքրքիր դարձրին: Ամենաուշագրավը Սևակի պատգամներն էին, որոնք հրաշալիորեն հասկացել էին աշակերտները.

«Ապրել, ապրել, այնպես ապրել,

Որ սուրբ հողդ երբեք չզգա

Քո ավելորդ ծանրությունը»:

Գարնան բույրերով լեցուն դասարանում մեկ ժամ թևածում էր Սևակի շունչն ու ոգին:

Նկարները տե′ս հետևյալ հղումով․

Պ. Սևակի պատգամները

 

Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օր

   Մարտի 1, 2017 

Մարտի 1-ին միջազգային հանրությունը նշում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը: Այդ կապակցությամբ մարտի 1-ին Ֆանտանի միջնակարգ դպրոցում ռազմագիտության ուսուցիչ Գ. Աբրահամյանն անցկացրեց աշակերտների և ուսուցիչների տարհանում, ուսումնավարժություններ, բաց դաս: Թե՛ ուսուցիչները, և թե՛ աշակերտները հասկացան` ինչպես կանխել վթարներն ու դժբախտ դեպքերը կենցաղում և ինչպես վարվել վթարի դեպքում: Գլխավորը կանխարգելումն է ու պատրաստվածության ապահովումը, իսկ հետո արդեն` պաշտպանությունը, եթե վթարն այնուամենայնիվ տեղի է ունեցել:

Նկարները տե′ս հետևյալ հղումով․

Քաղպաշտպանության օր

 

Ընթերցման օլիմպիադա

   Փետրվարի 21, 2017 

21.02.2016թ. Ֆանտանի միջնակարգ դպրոցում 6-րդ դասարանի աշակերտների միջև անցկացվեց «Ընթերցման օլիմպիադա» մրցույթը: Առաջին տեղը գրավեց Հովսեփյան Գոհարը, իսկ երկրորդ տեղ` Հովսեփյան Անահիտը:

Հաջողություն մաղթենք նրանց մարզային փուլում:

 

Ռազմագիտության օլիմպիադա

   Փետրվարի 16, 2017 

16.02.2017 թվականին Չարենցավան քաղաքում անցկացված  դպրոցականների առարկայական օլիմպիադաների տարածքային փուլում «Ռազմագիտություն» առարկայից 10-րդ դասարանի աշակերտ Գևորգ Ռաշոյանն անցել է մարզային փուլ: Շնորհակալություն նրան և ռազմագիտության ուսուցիչ Գ. Աբրահամյանին:

Հաջողություն մաղթենք Գևորգին նաև մարզային փուլում:

 

Պատմության օլիմպիադա

   Փետրվարի 16, 2017 

14.02.2017 թվականին Չարենցավան քաղաքում անցկացված  դպրոցականների առարկայական օլիմպիադաների տարածքային փուլում  «Պատմություն» առարկայից 11-րդ դասարանի աշակերտուհի Հայկուհի Խաչատրյանն անցել է մարզային փուլ: Շնորհակալություն նրան և պատմության  ուսուցչուհի Լ. Հակոբյանին:

Հաջողություն մաղթենք Հայկուհուն նաև մարզային փուլում:

 

Օլիմպիադաներ

   Փետրվարի 10, 2017 

10.02.2017 թվականին Ֆանտանի միջնակարգ դպրոցում անցկացվեց օլիմիպիադա «Աշխարհագրություն» առարկայից: Մասնակցեց 8-12 դասարանների 9 աշակերտ:

08.02.2017 թվականին Ֆանտանի միջնակարգ դպրոցում անցկացվեց օլիմիպիադա «Ֆիզիկա» առարկայից: Մասնակցեց 8-12 դասարանների 8 աշակերտ:

06.02.2017 թվականին Ֆանտանի միջնակարգ դպրոցում անցկացվեց օլիմիպիադա «Կենսաբանություն» առարկայից: Մասնակցեց 9-12 դասարանների 7 աշակերտ:

02.02.2017 թվականին Ֆանտանի միջնակարգ դպրոցում անցկացվեց օլիմիպիադա «Քիմիա» առարկայից: Մասնակցեց 9-10 դասարանների 2 աշակերտ:

31.01.2017 թվականին Ֆանտանի միջնակարգ դպրոցում անցկացվեց օլիմիպիադա «Մաթեմատիկա» առարկայից: Մասնակցեց 5-12 դասարանների 14 աշակերտ:

 

Օլիմպիադա

   Փետրվարի 9, 2017 

09.02.2017 թվականին Չարենցավան քաղաքում անցկացված  դպրոցականների առարկայական օլիմպիադաների տարածքային փուլում ռուսաց լեզվից մեր 11-րդ դասարանի աշակերտուհի Հայկուհի Խաչատրյանը 14 միավորով անցել է մարզային փուլ: Շնորհակալություն նրան և ռուսաց լեզվի ուսուցչուհի Գ. Սարգսյանին:

Հաջողություն մաղթենք Հայկուհուն նաև մարզային փուլում:

 

Ապահով համացանցի միջազգային օրը

   Փետրվարի 7, 2017 

Այսօր, փետրվարի 7-ին, նշվում է Ապահով համացանցի միջազգային օրը: Այն նշվում է յուրաքանչյուր տարվա երկրորդ ամսվա,  երկրորդ շաբաթվա, երկրորդ օրը:

Աղբյուրը` Ապահով համացանց

Բանակի օր

   Հունվարի 28, 2017 

Ֆանտանի միջնակարգ դպրոցի ողջ կոլեկտիվն ու աշակերտները Հայոց բանակի օրվա առթիվ շնորհավորում են բանակում ծառայող մեր աշակերտներին` քառօրյա պատերազմի մասնակից Արշակ Առաքելյանին, Արթուր Առաքելյանին, Մովսես Բարսեղյանին, Աբրահամ և Հովսեփ Հարությունյաններին, Վահե Աբրահամյանին, Կարեն Եփրեմյանին, Ղազար Համբարձումյանին, Մանուկ Գալստյանին և բոլոր-բոլորին