Կանոնադրություն

 

I.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Ֆանտանի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` դպրոց) շահույթ ստա­նալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, հանրա­կրթական մեկ կամ մի քանի ընդհանուր, այդ թվում` հոսքային կամ առանձին առար­կաների խորացված ուսուցմամբ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն է:
  2. Դպրոցի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` հիմնադիր):
  3.  Հայաստանի Հանրապետության  Կոտայքի մարզի Ֆանտանի միջնակարգ դպրոց¦ պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսանում է Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի միջն. դպրոցի /գր. №85.0023/ իրավահաջորդը:
  4. Դպրոցն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրա­պետության Սահմանադրությամբ, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապե­տության oրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ (այսուհետ` կանոնադրություն):
  5. Դպրոցի գտնվելու վայրն է` ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Ֆանտան, Ոպանյան փողոց №47, հասցեն։
  6. Դպրոցը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտա­վորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Դպրոցն իր անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
  7. Դպրոցի անվանումն է`

1) հայերեն լրիվ` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Ֆանտանի միջնակարգ  դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

2) հայերեն կրճատ`  «Ֆանտանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

3) ռուսերեն լրիվ`  Государственная некоммерческая организация “Фантанская средняя    школа” Котайского марза Республики Армения

4) ռուսերեն կրճատ` «Фантанская средняя    школа» ГНКО, марз Котайк , РА

5) անգլերեն լրիվ`  Republic of Armenia, Region Kotayk, “Fantan Basic School”, State Non-Commercial Organization

6) անգլերեն կրճատ` “ Fantan Basic School” SNCO :

8.  Դպրոցն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատ­կե­րով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհա­տա­կա­նաց­ման միջոցներ: Կնիքը, ձևաթղթերը, խորհրդանիշը և այլ անհատականացման միջոցներ ձևա­վորելիս, անհրաժեշտության դեպքում, հայերենին կարող են զուգակցվել այլ լեզուներ:

9. Դպրոցն ունի պաշտոնական կայք, որտեղ հրապարակվում են դպրոցի նախա­հաշիվը, ֆինանսական (ծախսերի) հաշվետվությունները, հաստիքացուցակը, թափուր աշխա­տատեղերը, հայտարարությունները և դպրոցի գործունեությանն առնչվող «Տեղեկա­տվու­թյան ազատության մասին» Հայաստանի Հնրապետության օրենքի 7-րդ հոդվածով նախա­տեսված այլ տեղեկություններ:

10. Դպրոցն ունի ինքնուրույն հաշվեկշիռ և բանկային հաշիվ:

11. Դպրոցը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և Հայաստանի Հան­րապետության միջազգային պայմանագրերին համապատասխան կարող է համագոր­ծակցել oտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ:

12. Դպրոցն այլ կազմակերպության հիմնադիր կամ մասնակից կարող է հանդի­սանալ՝ միայն հիմնադրի որոշմամբ:

13. Դպրոցում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզ­չություն: Կրոնական գործունեությունը և քարոզչությունն արգելվում են՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

II. ԴՊՐՈՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ

  1. Դպրոցի գործունեության առարկան յուրաքանչյուր սովորողի կրթության կազմակերպումն է՝ հանրակրթական հիմնական և լրացուցիչ ծրագրեր իրականացնելու միջոցով։
  2. Դպրոցի գործունեության նպատակը յուրաքանչյուր երեխայի, այդ թվում՝ կրթու­թյան առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկու­թյուններին համապատասխան կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և հանրակրթության պետական չափորոշչով սահմանված արդյունքների ապահովումն է։
  3. Դպրոցի գործունեությունը հիմնվում է ժողովրդավարության, մարդասիրու­թյան, հանրամատչելիության, թափանցիկության, անձի ազատ զարգացման, ինքնավարության և կրթության աշխարհիկ բնույթի պահպանման, ինչպես նաև ազգային և համամարդ­կային արժեքների զուգորդման սկզբունքների վրա:
  4. Դպրոցը պատասխանատու է՝

1) յուրաքանչյուր սովորողի կրթության մատչելիության, հավասար մասնակցու­թյան հնարավորության և կրթական ծրագրերի իրականացման որակի ապահովման,

2) հանրակրթության պետական չափորոշչին և հանրակրթական պետական ծրա­գրին համապատասխան ուսուցման արդյունավետ մեթոդների և ձևերի ընտրության,

3) յուրաքանչյուր սովորողի կրթական գործընթացին առավելագույն մասնակցությունը և ֆիզիկական մատչելիությունն ապահովող հարմարեցված միջավայրի ապահովման,

4) մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման` հաշվի առնելով սովորողների տարիքային, ֆիզիոլոգիական ու սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկությունները, հակումներն ու ընդունակությունները, ինչպես նաև նրանց կյանքի անվտանգության և առողջության պահպանման համար:

  1. Դպրոցի կողմից հանրակրթություն իրականացնելիս՝ հանրակրթական հիմնական ծրագրերը, որպես անբաժանելի մաս, կարող են ներառել`

1) ուսումնամեթոդական, փորձարարական, հետազոտական աշխատանքները.

2) մանկավարժական աշխատողների մասնագիտական կատարելագործման միջոցառումները.

3) սովորողների համար հանրակրթական լրացուցիչ դասընթացների կազմակերպումը.

4) սովորողների առողջության պահպանման միջոցառումները.

5) սովորողների սննդի կազմակերպումը.

6) սովորողների` տրանսպորտային կազմակերպված փոխադրումները.

7) սովորողների երկարoրյա ուսուցման և (կամ) գիշերակացի կազմակերպումը.

8) ուսումնաարտադրական բազաներում, մարզաառողջարարական ճամբարներում սովորողների ուսուցման, դաստիարակության ու հանգստի կազմակերպումը.

9) մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների կազմակերպումը` որպես առաջին` դպրոցական մակարդակ:

  1. Դպրոցը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) լրացուցիչ հանրակրթական ծրագրերի իրականացում.

2) համակարգչային ծրագրերի և լեզուների լրացուցիչ ուսուցման կազմակերպում.

3) ուսումնաարտադրական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում.

4) արտադպրոցական դաստիարակության կազմակերպում.

5) սովորողների սննդի կազմակերպում:

  1. Դպրոցը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով կարող է զբաղ­վել միայն լիցենզիայի հիման վրա:

III. ԴՊՐՈՑԻ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

  1. Դպրոցը, ըստ կրթական մակարդակների, իրականացնում է 1-ին (1-4-րդ դասարաններ), 2-րդ (5-9-րդ դասարաններ), 3-րդ (10-12-րդ դասարաններ) աստիճանի հանրակրթական ծրագրեր:
  2. Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների համար ստեղծված դպրոցում (դասարանում) հանրակրթությունը կարող է կազմակերպվել իրենց մայրենի կամ ազգային լեզվով` հայերենի պարտադիր ուսուցմամբ:
  3. Ուսումնական խմբերը` դասարանները, կազմավորվում են ըստ սովորողների տարիքի և նրանց կողմից ուսումնական ծրագրի յուրացման արդյունքի:
  4. Հանրակրթական ծրագրերի ավարտին ստուգվում է հանրակրթության պետա­կան չափորոշչի պահանջներին սովորողների գիտելիքների, կարողությունների և հմտու­թյունների համապատասխանությունը, իրականացվում է պետական ամփոփիչ ատեստա­վո­րում և տրվում է հանրակրթական ծրագրերի յուրացումը հավաստող պետական նմուշի ավար­տական փաստաթուղթ:
  5. Սովորողների ուսումնական առաջադիմության ընթացիկ և ամփոփիչ (կիսամ­յակային և տարեկան) գնահատումը, դրա ձևերի, մեթոդների, հաճախականության, առաջադրանքների բովանդակության ընտրությունը կատարում է դպրոցը` հանրակրթու­թյան պետական չափորոշչին և այլ նորմատիվ իրավական ակտերին համապա­տասխան:
  6. Ուսումնական պլանները կազմվում են Հայաստանի Հանրապետության կրթու­թյան և գիտության նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից հաստատ­ված օրինակելի ուսումնական պլանների հիման վրա, որտեղ առանձին առարկաներին հատկացվող ժամերի քանակը չպետք է պակաս լինի օրինակելի ուսումնական պլանով նախատեսված ժամերի քանակից:
  7. Դպրոցական տարիքի երեխաներինդպրոցը հանրակրթությանմեջ ընդգրկում, սահ­մանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների, առողջա­կան վիճակի պատճառով ուսումնական հաստատություններ հաճախել չկարողացող սովո­րող­ների կրթության կազմակերպման հետ կապված իրավահարաբերությունները, արձա­կուրդ­­ների ժամկետները և տևողությունը, պետական ավարտական քննությունների ժամ­կետ­ները և անցկացման կարգը, սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, խրախուսման, սովորողի փոխա­դրման և ավարտման, սովորողին այլ դպրոց տեղափոխելու և ազատելու, սովորողների անհատական ուսուցման, ինչպես նաև դրսեկության ձևով հանրակրթությունը կազմա­կերպում է նախարարության սահմանած կարգերով:

 IV. ԴՊՐՈՑԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 28Դպրոցի կառավարման մարմիններն են`

1) հիմնադիրը.

2) տարածքային կառավարման մարմինը՝ մարզպետը (այսուհետ՝ լիազորված մարմին)

3) կոլեգիալ կառավարման մարմինը՝ խորհուրդը.

4) գործադիր մարմինը՝ դպրոցի տնօրենը:

  1. Հիմնադիրն ունի դպրոցի գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցան­կացած հարց վերջնականապես լուծելու իրավունք` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
  2. Հիմնադրի լիազորություններն են՝

1) դպրոցի, ինչպես նաև նրա մասնաճյուղի հիմնադրումը, վերակազմակերպումը և լուծարումը.

2) դպրոցի լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը.

3) դպրոցի գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.

4) դպրոցի` սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետու­թյանը պատկանող գույքի կազմի հաստատումը.

5) դպրոցի շահույթի օգտագործման կարգի սահմանումը.

6) օրենքով սահմանված այլ լիազորությունների իրականացումը:

  1. Լիազորված մարմինն իրականացնում է դպրոցի ընդհանուր կառավարումը, դպրոցի գործունեության վերահսկողությունը, ապահովում է նրա բնականոն գործու­նեությունը և պատասխանատվություն է կրում դրանց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:
  2. Լիազորված մարմնի լիազորություններն են`

1) դպրոցի կողմից Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրու­թյան և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի ընդունած նորմատիվ ակտերի կատարման, կրթական ծրագրերի իրականացման վերահսկումը՝ հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան.

2) հիմնադրի սահմանած կարգով ընտրված տնօրենի հետ աշխատանքային պայ­մանագրի կնքումը՝ 5 տարի ժամկետով, Հայաստանի Հանրապետության օրենսդրու­թյամբ սահմանված դեպքերում և կարգով, տնօրենի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.

3) դպրոցի կանոնադրության հաստատումը և դրանում փոփոխությունների կա­տարումը.

4) դպրոցի տնօրենի ներկայացմամբ՝ ամենամյա ծախսերի նախահաշվի, հաջորդ բյուջետային տարվա ֆինանսավորման մասին հայտի, հաստիքային և տարիֆիկացիոն ցուցակների հաս­տատումը.

5) իր լիազորությունների սահմաններում դպրոցի կոլեգիալ կառավարման և գոր­ծադիր մարմինների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության և կանոնադրու­թյան պահանջներին հակասող որոշումները, հրամանները, հրահանգները, կարգադրություն­ներն ու ցուցումները կասեցնելը կամ ուժը կորցրած ճանաչելը.

6) դպրոցին ամրացված՝ պետական սեփականության օգտա­գործման և պահպա­նության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

7) գույքի օտարման և (կամ) ձեռքբերման հետ կապված խոշոր գործարքների կնքման համար համաձայնություն տալը.

8) Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություն­ների իրականացումը:

  1. Դպրոցն ունի կոլեգիալ կառավարման մարմին` խորհուրդ, որը ձևավորվում է նախարարության սահմանած կարգով: Խորհրդի անհատական կազմը հաստատում է լիազորված մարմինը: Խորհրդի անդամ չի կարող առաջադրվել դպրոցի տնօրենի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված (ծնող, ամուսին, զավակ, եղ­բայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր) անձը:
  2. Դպրոցի խորհուրդը՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտ­րում է տնօրեն.

2) տնօրենի գործունեության նկատմամբ իրականացնում է ընթացիկ վերա­հսկո­ղություն.

3) հաստատում է դպրոցի կազմակերպական կառուցվածքը, ներքին կարգապա­հական, այդ թվում՝ աշխատողների և սովորողների վարքագծի կանոնները.

4) քննարկում և հավանություն է տալիս դպրոցի հաստիքային և տարիֆիկացիոն ցուցակներին.

5) կարող է սահմանել պակաս խտությամբ դասարան` դպրոցի լրացուցիչ ֆինան­սական միջոցների հաշվին.

6) տնօրենի ներկայացմամբ՝ քննարկում է ամենամյա ծախսերի նախահաշիվը, հաջորդ տարվա բյուջեի նախագիծը, բյուջետային ֆինանսավորման հայտը, հաստիքա­ցուցակը, տարիֆիկացիոն ցուցակները, տալիս է հավանություն և ներկայացնում համա­պատասխան լիազորված մարմին.

7) քննարկում է ֆինանսատնտեսական, ուսումնադաստիարակչական գործունեու­թյան, այդ թվում՝ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների իրակա­նացման մասին հաշվետվությունները.

8) որոշում է մասնակցել արտաքին գնահատմանը, քննարկում է ներքին և արտա­քին գնահատման արդյունքները.

9) վերահսկում է դպրոցի զարգացման ծրագրի կատարումը.

10) հիմնադրի սահմանած կարգով սահմանում է դպրոցի շահույթի տնօրինման հիմնական ուղղությունները.

11) լսում է գույքի օտարման և (կամ) ձեռքբերման հետ կապված խոշոր գործարք­ների վերաբերյալ տնօրենի ներկայացրած առաջարկությունները և տալիս հավանություն.

12) լիազորված մարմին է ներկայացնում առաջարկություններ՝ ուսումնական հաստա­տության գործունեության բնագավառին, նպատակներին և խնդիրներին համապա­տասխան.

13) հաստատում է իր աշխատակարգը և ընտրում խորհրդի նախագահ.

14) իրականացնում է օրենքով, հիմնադրի կողմից իրեն վերապահված և (կամ) դպրոցի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

  1. Խորհուրդն, անհրաժեշտության դեպքում, իր որոշմամբ՝ իրավունք ունի ծանոթանա-լուդպրոցի բոլոր փաստաթղթերին` պահպանելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները:
  2. Խորհրդի անդամը պարտավոր է`

1) սույն կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցել խորհրդի նիստերին, գործել բարեխղճորեն` ի նպաստ երեխայի շահերի և կրթության արդյունավետության.

2) պատշաճորեն կատարել դպրոցի կանոնադրությամբ սահմանված և խորհրդի որոշումներով (հանձնարարականներով) իրեն վերապահված պարտականությունները.

3) կատարել խորհրդի՝ իրեն ներկայացրած` լիազոր մարմնի այն հանձնարա­րու­թյունները, որոշումները, որոնք բխում են դպրոցի կանոնադրական նպատակներից:

  1. Խորհրդի անդամ կարող են առաջադրվել միայն ֆիզիկական անձինք: Դպրոցի տնoրենը չի կարող առաջադրվել դպրոցի խորհրդի կազմում: Խորհրդի անդամը դպրոցի տնօրենի պաշտոնակատար լինել չի կարող:
  2. Խորհրդի առաջին նիստը գումարվում է խորհրդի կազմի հաստատումից հետո յոթնoրյա ժամկետում:
  3. Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, փակ քվեարկությամբ ընտրվում է խորհրդի նախագահ:
  4. Խորհրդի նախագահը՝

1) կազմակերպում է խորհրդի աշխատանքները.

2) նախագահում է խորհրդի նիստերը.

3) կազմակերպում է խորհրդի նիստերի արձանագրությունների վարումը և վավե­րացնում դրանք:

  1. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում, խորհրդի որոշմամբ՝ նրա պարտականությունները կատարում է խորհրդի անդամներից մեկը:
  2. Խորհրդի նիստերը գումարվում են նրա նախագահի կողմից` առնվազն յուրա­քանչյուր եռամսյակը մեկ անգամ, ինչպես նաև լիազորված մարմնի, տնoրենի, խորհրդի անդամների 1/3-ի պահանջով: Խորհրդի անդամների 1/3-ի պահանջով նիստը գումար­վում է նախաձեռնողների սահմանած ժամկետում և օրակարգով: Խորհրդի նիստն իրա­վազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին, իսկ տնօրենի ընտրության ժամանակ` առնվազն վեց անդամ:
  3. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Տնօրենի ընտրության ժամանակ տնօրեն ընտրվում է փակ քվեարկությամբ, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
  4. Քվեարկության ժամանակ խորհրդի անդամն ունի միայն մեկ ձայնի իրավունք: Չի թույլատրվում ձայնի և քվեարկության իրավունքի փոխանցումն այլ անդամի:
  5. Խորհրդի նիստերն արձանագրվում են, իսկ տնօրենի ընտրության համար գումարված նիստը նաև ձայնագրվում է:
  6. Խորհրդի անդամի լիազորությունները կասեցվում են տնoրենի պաշտոնի թա­փուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու դեպքում:
  7. Խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման դեպքերը սահմանվում են օրենքով:
  8. Դպրոցի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է տնoրենը, ով պաշտոնի է նշանակվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
  9. Դպրոցի տնօրենը՝

1) խորհրդի քննարկմանն է ներկայացնում դպրոցի ֆինանսատնտեսական ուսումնադաստիարակչական գործունեության մասին հաշվետվությունը, արտաքին և ներքին գնահատման արդյունքները, հաջորդ տարվա բյուջեի նախագիծը և բյուջետային ֆինանսավորման մասին հայտը՝ դրանում առանձին տողով ներկայացնելով մանկավարժահո­գեբա­նական աջակցութան ծառայությունները.

2) կազմում է դպրոցի տարիֆիկացիան, հաստիքային ցուցակն ու ամենամյա ծախ­սերի նախահաշիվը և հաստատության խորհրդի հավանությամբ ներկայացնում լիա­զորված մարմին.

3) խորհրդի հավանությանն է ներկայացնում դպրոցական մակարդակում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների, այդ թվում՝ կրթության առանձ­նահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների կազմը.

4) աջակցում է դպրոցի խորհրդակցական մարմինների աշխատանքներին.

5) մանկավարժական խորհրդի ներկայացմամբ՝ հաստատում է դպրոցի ուսումնա­կան պլանը, ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանը և տնօրենի տեղակալների, դասղեկների, առարկայական մեթոդական միավորումների նախագահների ու մանկավարժների հաշվետվությունները.

6) մասնակցում է խորհրդի նիստերին` խորհրդակցական ձայնի իրավունքով.

7) նախարարության կողմից հաստատված ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի օրինակելի կարգի հիման վրա մշակում և խորհրդի հաստատմանն է ներկայացնում դպրոցի ուսուցչի թափուր տեղի համար անցկացվելիք մրցույթի կարգը, դպրոցի կազ­մա­կերպական կառուցվածքը, ներքին կարգապահական, այդ թվում՝ աշխատողների և սովո­րողների վարքագծի կանոնները.

8) համաձայն պաշտոնների անվանացանկի և պաշտոնի նկարագրի` անցկաց­նում է ուսուցչի թափուր տեղի համար մրցույթը, մանկավարժական և այլ կադրերի, այդ թվում` իր տեղակալների, մասնաճյուղի, կառուցվածքային ստորաբաժանումների (մեթոդա­կան միավորումների) ղեկավարների ընտրությունը, կնքում և լուծում է աշխատանքային պայմանագրերը, բաշխում աշխատանքը.

9) խրախուսում և խթանում է աշխատողների ստեղծագործական նախաձեռ­նությունը.

10) իրականացնում է վերահսկողություն դասավանդման բովանդակության, սովո­րողների գիտելիքների յուրացման որակի, նրանց վարքի, արտադասարանական և արտա­դպրոցական աշխատանքների կազմակերպման, դպրոցի աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ.

11) ապահովում է արտադասարանական խմբակների և ուսումնական կաբինետ­ների, մասնագիտական կողմնորոշման կենտրոնների բնականոն գործունեությունը.

12) ուսումնական պլանին համապատասխան՝ ապահովում է կրթական ծրագրերի իրակա-նացումը, կրթական գործընթացի կազմակերպումը և կրում է պատասխա­նա­տվություն կրթության որակի և բովանդակության համար.

13) օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն ներքին կարգապահական կանոնների մշակման, ներդրման, երեխաների կյանքի և առողջության պահպան­ման, սանիտարա-հիգիենիկ վիճակի, անվտանգության տեխնիկայի ապահովման, ինչպես նաև սովորողների ու աշխատողների իրավունքների և ազատությունների պաշտպանու­թյան համար.

14) ապահովում է լիազորված մարմնի՝ Հայաստանի Հանրապետության օրենս­դրությանը չհակասող հանձնարարականների կատարումը.

15) ապահովում է դպրոցում բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտի ձևա­վորումը.

16) ապահովում է բյուջետային հատկացումների, հիմնադրի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից օրենքով սահմանված կար­գով ստացված միջոցների արդյունավետ օգտագործումը, ուսումնանյութական բազայի հաշվառումը, պահպանումը, համալրումը.

17) ապահովում է դպրոցում գործածության ենթակա փաստաթղթերի վարումը և պահպանումը.

18) սահմանված կարգով ձևավորում է դպրոցի սովորողների համակազմը, ապահո­վում նրանց սոցիալական պաշտպանվածությունը, կրթության առանձնա­հատուկ պայման­ների կարիք ունեցող երեխաների կրթություն ստանալու իրավունքը, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված սովորողի (ընտանիքի) հայտնաբերման դեպ­քում եռօրյա ժամկետում տեղեկացնում է տարածքն սպասարկող սոցիա­լական աջակցության տարածքային գործակալությանը (բաժնին).

19) ներկայացնում է դպրոցը պետական կառավարման, տեղական ինքնակա­ռա­վարման մարմիններում և այլ կազմակերպություններում, բանկերում բացում է հաշվար­կային հաշիվներ, տալիս է լիազորագրեր.

20) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրի­նում է դպրոցի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

21) օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն օրենքների, հիմնադրի, նախարարության, լիազորված մարմնի և խորհրդի որոշումների, այլ իրավա­կան ակտերի և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.

22) օրենքով և դպրոցի կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

23) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատես­ված այլ լիազորություններ:

  1. Տնօրենը յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ից սկսած պլանավորում և կազմում է դպրոցի առաջիկա տարվա բյուջեի (ծախսերի նախահաշվի) (այսուհետ՝ բյուջե) նախագիծը:
  2. Բյուջետային գործընթացը բաժանվում է 3 փուլի՝

1) բյուջեի պլանավորում, նախագծի կազմում, հաստատում.

2) բյուջեի կատարում և վերահսկողություն.

3) բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության կազմում և հաստատում:

  1. Դպրոցի բյուջեի նախագծի մշակման, բյուջեի հաստատման և կատարման մասին հաշվետվությունների աշխատանքները կազմակերպելու նպատակով տնօրենը կազ­մում է դպրոցի բյուջետային օրացույց` հետևյալ ժամանակացույցին համապատասխան՝

1) բյուջեի նախագծի մշակման (սեպտեմբերի 1-20-ը),

2) բյուջեի նախագծի քննարկումների, այդ թվում` հանրային, կազմակերպման ու լրամշակ-ման (սեպտեմբերի 21-ից մինչև նոյեմբերի 15-ը),

3) բյուջեի նախագիծը դպրոցի խորհրդի հավանությանը և պետական լիազոր մարմնի հաստատմանը ներկայացնելու (նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը),

4) բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունները ներկայացնելու և հրապարակելու (մինչև մարտի 15-ը) ժամկետները:

  1. Դպրոցի բյուջեի նախագծի մշակման նպատակով տնօրենը կարող է տալ հանձնարարականներ և նշանակել դրանց կատարման համար պատասխանատուներ:
  2. Բյուջեի նախագծի մշակման աշխատանքների նախապատրաստական փուլում տնօրենը բյուջետային գործընթացին անհրաժեշտ ուղղվածություն տալու, բյուջեի մշակ­ման աշխատանքների վերջնական արդյունքների արդյունավետությունն ապահովելու նպատակով իրականացնում է`

1) բյուջեի նախագծի հանրային քննարկման կազմակերպումը` նախագծի վերա­բերյալ դիտողություններ և առաջարկություններ ստանալու համար.

2) բյուջեի նախագծի քննարկումը մանկավարժական խորհրդի, ծնողական և աշակերտական խորհուրդների, կառավարման խորհրդի հետ՝ առաջարկներ ստանալու և պարզաբանումներ տալու նպատակով.

3) ստացած դիտողությունների և առաջարկությունների հիման վրա բյուջեի նախագծի վերջնական տարբերակի մշակումը:

  1. Յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի հաստատումից հետո մեկ ամսվա ընթացքում տնօրենը, բյուջեի նախագիծը, ինչպես նաև դրա առնչությամբ ստացված դիտողությունների և առաջարկությունների ամփոփաթերթը ներկայացնում է խորհրդին:
  2. Խորհուրդը քննարկում է ներկայացված նախագիծը, առաջարկությունների և դիտողու-թյունների ամփոփաթերթը և ընդունում է որոշում նախագծին հավանություն տալու կամ նախագիծը լրամշակման վերադարձնելու մասին` նշելով պատճառները և կատար­ման հստակ ժամկետները:
  3. Խորհուրդը բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկություն ներկայացրած քաղաքա­ցիներին հրավիրում է բյուջեի պլանավորման համար հրավիրված նիստին` իրենց առա­ջարկությունների մասով քննարկումների և պարզաբանումներ ստանալու նպատակով:
  4. Խորհուրդը, տնօրենի ներկայացմամբ, քննարկում էնախագիծը և հավանու­թյուն տալուց հետո այն ներկայացնում լիազորված մարմին:
  5. Լիազորված մարմնի կողմից դպրոցի բյուջեն հաստատվելուց հետո օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով տնօրենը`

1) եռամսյակային համամասնության բաշխմամբ կազմված ծախսերի նախահա­շիվները ներկայացնում է խորհրդի քննարկմանը.

2) պատրաստում և խորհուրդ է ներկայացնում բյուջեի կատարման մասին կիսամ­յակային և տարեկան հաշվետվություններ:

  1. Մինչև դպրոցի բյուջեն լիազորված մարմնի կողմից հաստատվելը ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով:
  2. Դպրոցի բյուջեի կատարման ընթացքում տնօրենը կարող է տվյալ տարվա ծախսերի նախահաշվում կատարել բյուջեն հաստատելու մասին` իրավական ակտերին չհակասող փոփոխություններ` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով՝ համաձայ­նեցնելով լիազոր-ված մարմնի հետ:
  3. Խորհուրդը բյուջետային պարտավորությունների կատարման նպատակով իրա­կանացնում է վերահսկողություն բյուջեի կազմման, քննարկման և կատարման գործըն­թացների նկատմամբ:
  4. Տնօրենը խորհրդի պահանջով նրան է ներկայացնում բյուջեի կատարման մասին կիսամյակային և տարեկան (նաև այլ ժամկետներում) հաշվե­տվություն:
  5. Դպրոցի բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը պարունակում է`

1) տեղեկություններ հաշվետու տարում դպրոցի բյուջեի մուտքերի և ելքերի մա­սին, հաշվետու տարվան նախորդող տարվա փաս­տացի և հաշվետու տարվա համար հաս­տատված ու փաստացի կատարված համապա­տասխան ցուցանիշների համեմատական վերլուծությունը.

2) տեղեկություններ հաշվետու տարում դպրոցի բյուջեի կատարված ծախսերի ուղղություն-ների և չափերի մասին՝ համապատասխան հիմնավորումներով.

3) այլ տեղեկություններ, որոնք տնօրենն անհրաժեշտ է համարում` դպրոցի բյու­ջեի կատարման արդյունքները ներկայացնելու և հիմնավորելու համար:

  1. Տնօրենը բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը խորհուրդ է ներկա­յացնում բյուջետային տարին ավարտվելուց հետո՝ մինչև հաշվետու բյուջետային տար­վան հաջորդող տարվա մարտի 15-ը:
  2. Կիսամյակային հաշվետվությունը ներկայացվում է խորհրդի հերթական նիստում կամ խորհրդի պահանջով` խորհրդի սահմանած ժամկետներում:
  3. Դպրոցի բյուջեի հրապարակայնությունն ապահովելու, բյուջեի մշակման, քննարկ­ման, կատարման և վերահսկման աշխատանքների վերաբերյալ համայնքի բնակչությանը, բոլոր շահա­գրգիռ կազմակերպություններին իրազեկելու և այդ աշխատանքներում նրանց ներգրավելու նպատակով տնօրենը`

1) դպրոցի բյուջեի նախագիծը սույն կանոնադրության 51-րդ կետի 2-րդ ենթակե­տում նշված ժամկետում հրապարակում է դպրոցի պաշտոնական կայքում, հաս­տա­տու­թյան հայտարարությունների համար նախատեսված անկյունում, կարող է հրապա­րակել նաև զանգվածային լրատվության միջոցներում` քաղաքացիներից, շահագրգիռ կազմակերպություն-ներից 15-օրյա ժամկետում կարծիքներ, առաջարկություններ ստա­նալու համար.

2) բյուջետային տարվա յուրաքանչյուր եռամսյակից հետո` աճողական կարգով,  15 օրվա ընթացքում հրապարակում է տեղեկատվություն դպրոցի բյուջեի և ծախսերի եռամսյակային կատարման մասին` դպրոցի պաշտոնական կայքում, հաստատության հայ­տարարությունների համար նախատեսված անկյունում, կարող է հրապարակել նաև զանգ­վածային լրատվամիջոց-ներում.

3) դպրոցի բյուջեի և ծախսերի կատարման մասին տարեկան հաշվետվությունը խորհրդի հավանությանն արժանանալուց հետո հնգօրյա ժամկետում հրապարակում է դպրոցի պաշ­տոնական կայքում, դպրոցի հայտարարությունների անկյունում, կարող է հրապարակել նաև զանգվածային լրատվամիջոցներում:

68.Դպրոցում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների համա­կարգի գործարկման, փոխհամագործակցության և ծառայությունների ապահովման պատաս­խանատուն տնօրենն է, աշխատանքները համակարգում է տնօրենի համապատասխան տեղակալը, իսկ ծառայություններն իրականացնում են դպրոցի մանկավարժական աշխա­տողները՝ համաձայն պաշտոնի նկարագրով սահմանված գործառույթների:

  1. Դպրոցի տնօրենը պարտավոր չէ կատարել դպրոցի կառավարման և մյուս մարմինների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և կանոնադրությանը հակա­սող որոշումները, կարգադրությունները, հրամանները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:
  2. Տնoրենի բացակայության, ինչպես նաև տնօրենի պաշտոնի թափուր տեղ առա­ջանալու դեպքում լիազորված մարմինը՝ ըստ ենթակայության, հաստատության տնօրենի պաշտոնա-կատար է նշանակում տնօրենի տեղակալներից մեկին, իսկ անհնարինության դեպքում՝ այլ անձի, ով դպրոցի խորհրդի անդամ չէ:
  3. Տնօրենի լիազորությունները դադարում են օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
  4. Դպրոցի տնօրենը կարող է ունենալ տեղակալներ: Դպրոցի տնօրենի հետ մեր­ձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր) կապված անձը չի կարող լինել դպրոցի տնօրենի տեղակալ, ինչպես նաև հաշվապահ:
  5. Դպրոցի տնօրենի` տնտեսական աշխատանքի գծով տեղակալը կամ տնտեսվարը`

1) պատասխանատու է դպրոցի շենքի և գույքի պահպանման, ուսումնական գործըն­թացի նյութատեխնիկական ապահովման, դպրոցի սանիտարահիգիենիկ ու բարեկարգ վիճակի, ուսումնական պարապմունքներին` դասասենյակների ժամանակին նախապատ­րաստման, հակահրդեհային պաշտպանության և սպասարկող, տեխնիկական անձնա­կազմի աշխատանքի կազմակերպման, ինչպես նաև աշխատանքի անվտանգության տեխ­նիկայի համար.

2) միջոցներ է ձեռնարկում դպրոցի ուսումնանյութական բազան հարստացնելու և ամրապնդելու համար.

3) միջոցներ է ձեռնարկում և հետևողական է սովորողների կրթության առանձ­նահատուկ պայմանների կարիքին համապատասխան ուսումնանյութական բազա և ֆիզիկական միջավայր ապահովելու գործում:

  1. Տնօրենի մյուս տեղակալների, ինչպես նաև այլ մանկավարժական պաշտոն­ների անվանացանկը, դրանց նկարագրերը, որակավորման տարակարգերը սահման­վում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

75 .Դասարանի ղեկավարը (այսուհետ՝ դասղեկ), իսկ տարրական դպրոցում` դասվարը`

1) դաստիարակչական աշխատանք է կատարում իր դասարանի սովորողների շրջանում, հայտնաբերում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված սովորողի (ընտա­նիքի) և դրա մասին մեկօրյա ժամկետում տեղեկացնում է դպրոցի տնօրենին` սերտորեն համագործակցելով մյուս մանկավարժական աշխատողների հետ.

2) մասնակցում է իր ղեկավարած դասարանում սովորողների կրթության առանձ­նահատուկ պայմանների կարիքի դիտարկմանը, բացահայտմանը, գնահատմանը և մանկավարժահոգե-բանական աջակցության համապատասխան ծառայությունների մշակմանը, դրանց ապահովմանը.

3) նպաստում է սովորողների նկատմամբ դպրոցի և ընտանիքի միասնական մանկավարժական պահանջ­ների կատարման ապահովմանը.

4) անհրաժեշտության դեպքում սովորողների համար կազմակերպում է ուսումնա­կան oգնություն.

5) իրականացնում է դասարանի համար սահմանված գործավարությունը, էլեկտրո­նային գրանցումները, դպրոցի տնoրինությանը ներկայացնում սովորողների առաջադի­մության, հաճախումների և վարքի մասին տեղեկատվություն.

6) կազմակերպում է սովորողների առողջության ամրապնդմանն ու ֆիզիկական զարգաց-մանը նպաստող միջոցառումներ, մրցույթներ, նպատակային էքսկուրսիաներ, շրջագայություններ և այլ միջոցառումներ.

7) դպրոցի մանկավարժական խորհրդի քննարկմանն է ներկայացնում սովորողին խրախուսանքի կամ կարգապահական տույժի ներկայացնելու հարցը:

V. ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ

  1. Դպրոցում կրթական գործունեության արդյունավետ կազմակերպման նպատա­կով ձևավորվում են խորհրդակցական մարմիններ` մանկավարժական խորհուրդ, առար­կայական մեթոդական միավորումներ, ծնողական, աշակերտական խորհուրդներ: Կարող են ձևավորվել նաև այլ խորհրդակցական (հոգաբարձուների, շրջանավարտների) մար­միններ:
  2. Մանկավարժական խորհուրդը կազմավորվում է մանկավարժական համա­կազմի օգոստոսյան առաջին նիստում: Մանկավարժական խորհուրդը ձևավորվում է տնօրենի հրամանով` մեկ ուսումնական տարի ժամկետով: Մանկավարժական խորհրդի անվանական կազմը գրանցվում է մանկավարժական խորհրդի արձանագրու­թյուն­ների մատյանում:
  3. Մանկավարժական խորհուրդը ունի հետևյալ կազմը`տնօրենը, ուսումնական և մասնագիտացված կրթական աջակ­ցությունների գծով տնօրենի տեղակալները, առարկայական մեթոդական միավորում­ների նախագահները, դասղեկները, ծնողական խորհրդի նախագահը, արհմիութենական կոմի­տեի նախագահը, առարկայական մեթոդական միավորումների կողմից առաջադրված 3-5 մանկավարժ, դաստիարակչական աշխատանքների կազմակեր­պիչը, ինչպես նաև այլ խորհրդակցական մարմինների ներկայացուցիչներ.
  4. Մանկավարժական խորհուրդը նախարարության սահմանած կարգով՝ իր կազ­մից, փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրում է խորհրդի անդամների: Ընտրված են համարվում երկու առավել ձայն հավաքած ներկայացուցիչները:
  5. Մանկավարժական խորհուրդը քննարկում է՝

1) հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան՝ հանրակրթական հիմնական ծրագրերի իրագործման հարցերը` սովորողների հակումներին ու ընդունա­կություններին, նրանց կյանքի և առողջության պահպանմանը համապատասխան.

2) սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման համար մանկավարժահոգեբանական աջակցության տարածքային կենտրոն դիմելու հարցը` ծնողի համաձայնության առկայության դեպքում.

3) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի անհա­տական ուսուցման պլանը.

4) ուսուցման բովանդակության, սովորողների ուսումնառության որակի, նրանց հետ իրականացվող արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմա­կերպման, արտադասարանական խմբակների և ուսումնական կաբինետների ձևավոր­ման, ինպես նաև մասնագիտական կողմնորոշման կենտրոնների ստեղծման  հարցերը.

5) հանրակրթական ուսումնական առարկաների չափորոշիչների և ծրագրերի, ուսումնական պլանների նախագծերը, ինչպես նաև նոր փորձարկվող դասագրքերը, ձեռնարկները և այլ նյութեր.

6) դպրոցում կրթական գործընթացին օժանդակող խորհրդատվական (տեղեկա­տվական, հոգեբանական, սոցիալ-մանկավարժական, հատուկ մանկավարժական, մեթո­դական, առողջա-պահական և այլ բնույթի) ծառայությունների մատուցման հարցը.

7) ուսումնական գործընթացին վերաբերող այլ հարցեր:

  1. Մանկավարժական խորհուրդը որոշումներ է ընդունում՝

1) դպրոցի աշխատանքային ռեժիմը և աշխատանքային շաբաթվա տևողությունը սահմանելու,

2) դպրոցի ավագ դասարանի հոսքերի ձևավորման,

3) սովորողներին դասարանից դասարան փոխադրելու, ամառային առաջադրանք­ներ տալու,

4) ավագ դպրոցի փոխադրական դասարաններում տարեվերջյան քննություններ սահմանելու,

5) սովորողներին քննություններին թույլատրելու, գովասանագրով պարգևատրելու,

6) որևէ առարկայի ուսումնասիրությունից ազատելու,

7) բացակայությունների պատճառով նախատեսված քննական առարկաների որոշ­ման և քննությունների անցկացման ժամանակացույցի,

8) սովորողների վերաքննություններ նշանակելու կամ տվյալ ուսումնական տարվա դասընթացը կրկնելու,

9) դպրոցի շրջանավարտներին ըստ կրթական մակարդակների պետական նմուշի ավարտական փաստաթուղթ տալու, գերազանցության մեդալով պարգևատրելու,

10) օրենքով սահմանված կարգով սովորողի նկատմամբ կարգապահական տույժ կամ խրախուսանքի միջոց կիրառելու,

11) դպրոցի ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչի ժամաքանակի բաշխ­ման մասին և այն ներկայացնում է տնօրենին՝ հաստատման.

12) դպրոցի ուսումնական գործընթացին վերաբերող այլ հացերի մասին:

  1. Մանկավարժական խորհրդի աշխատանքը ղեկավարում է դպրոցի տնօրենը, որն ի պաշտոնե մանկավարժական խորհրդի նախագահն է:
  2. Մանկավարժական խորհրդի նիստերն արձանագրում է մանկավարժական խորհրդի անդամներից ընտրված մշտական քարտուղարը, որի բացակայության դեպքում ընտրվում է նոր քարտուղար: Քարտուղարը պատասխանատու է մանկավարժական խորհրդի արձանագրությունների բարեխիղճ կազմման համար: Նիստի արձանագրությունը կազմվում է եռօրյա ժամկետում, ստորագրվում և վավերացվում է խորհրդի նախագահի կողմից: Մանկավարժական խորհրդի նիստը հնարավորության դեպքում կարող է ձայ­նագրվել:
  3. Մանկավարժական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն երկու ամիսը մեկ անգամ, անհրաժեշտության դեպքում գումարվում են արտահերթ նիստեր`

1) տնօրենի նախաձեռնությամբ.

2) մանկավարժական խորհրդի անդամների 1/3-ի նախաձեռնությամբ.

3) լիազորված մարմնի նախաձեռնությամբ:

  1. Մանկավարժական խորհրդի նիստերը բաց են: Դպրոցի մանկավարժական խորհրդի կազմում չընդգրկված բոլոր մանկավարժները կարող են ներկա գտնվել նիս­տերին՝ խորհր-դակցական ձայնի իրավունքով:
  2. Անհրաժեշտության դեպքում մանկավարժական խորհրդի նիստերին մասնակ­ցելու համար խորհրդակցական ձայնի իրավունքով հրավիրվում են ծնողներ, աշակեր­տական խորհրդի ներկայացուցիչներ (սովորողներին անմիջականորեն վերաբերող հար­ցերի քննարկման ժամանակ) և այլ անձինք:
  3. Դպրոցի տնօրենը մանկավարժական խորհրդի նիստից առնվազն երեք օր առաջ դպրոցի աշխատողներին պատշաճ կերպով տեղեկացնում է մանկավարժական խորհրդի նիստի անցկացման տեղի, ժամի և օրակարգի մասին:
  4. Մանկավարժական խորհրդի որոշմամբ՝ նիստի օրակարգում կարող են կա­տարվել փոփոխություններ:
  5. Մանկավարժական խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է մանկավարժական խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, իսկ խորհրդի անդամների ընտրության ժամանակ` առնվազն 2/3-ը:
  6. Մանկավարժական խորհրդի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մաս­նակցած մանկավարժական խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ: Մանկա­վարժական խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայնի փոխան­ցումն արգելվում է:
  7. Մանկավարժական խորհրդի որոշումների կատարումն ապահովում է դպրոցի տնօրենը և արդյունքների մասին պարբերաբար զեկուցում է մանկավարժական խորհրդին:
  8. Առարկայական մեթոդական միավորումներն ստեղծվում են նույն առարկայի երեք և ավելի ուսուցիչների առկայության դեպքում։ Մյուս դեպքերում կարող են ձևա­վորվել մեթոդական միավորումներ՝ հարակից առարկաների ուսուցիչներից։
  9. Առարկայական մեթոդական միավորումը`

1) քննարկում է հանրակրթական առարկայական չափորոշիչներին համապա­տաս­խան ուսումնական ծրագրերի, ուսումնական պլանների նախագծերը, նոր փորձարկվող դասագրքերը, ձեռնարկները, մեթոդական ձեռնարկները և դրանց քննարկումների վերա­բերյալ ուսուցիչներին (դասվարներին) տալիս երաշխավորություններ.

2) քննարկում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովո­րողի անհատական ուսուցման պլանը.

3) ուսումնասիրում, ընդհանրացնում է մանկավարժական առաջավոր փորձը և այն ներդնում գործնական աշխատանքում.

4) նպաստում է ուսուցիչների (դասվարների) որակավորման բարձրացմանը.

5) որակավորման տարակարգ չունեցող սկսնակ ուսուցիչներին (դասվարներին) նախապատ-րաստում է ատեստավորման.

6) կազմակերպում է մասնագիտական և մանկավարժական-մեթոդական խորհրդակ­ցություններ, խորհրդատվություններ.

7) ուսուցիչներին (դասվարներին) հաղորդակից է դարձնում մանկավարժության նորագույն նվաճումներին, կազմակերպում է սեմինարներ, մանկավարժական-մեթոդա­կան ընթերցումներ.

8) սահմանված կարգով կազմակերպում է փորձարկվող դասագրքերի փորձա­քննություն.

9) մանկավարժական խորհրդում քննարկելուց հետո դպրոցի տնօրենին ներկա­յացնում է առաջարկություն ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչի ժամերի տնօրին­ման վերաբերյալ.

10) կատարում է ուսումնական պլանով սահմանված դասաժամերի նախնական բաշխում և առաջարկություն է ներկայացնում դպրոցի տնօրենին.

11) կազմակերպում է դպրոցական օլիմպիադաներ, առարկայական մրցույթներ և այլ միջոցառումներ։

  1. Տարբեր դպրոցների և ուսուցիչների նախաձեռնությամբ կարող են ստեղծվել միջդպրոցական մեթոդական միավորումներ։
  2. Առարկայական մեթոդական միավորումների նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ: Սահմանված կարգով նիստերն արձանագրվում են։
  3. Դասարանների ծնողական խորհուրդները (կազմված՝ նախագահից և երկու­սից չորս անդամից) ընտրվում են դասարանի ծնողների ընդհանուր ժողովի կողմից՝ մեկ ուսումնական տարվա համար:
  4. Դպրոցի ծնողական խորհուրդը կազմավորվում է դասարանների ծնողական խորհուրդների նախագահներից: Ծնողական խորհրդի նախագահն ընտրվում է փակ քվեարկությամբ, ծնողական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամաս­նությամբ: Ծնողական խորհրդի նախագահը մանկավարժական խորհրդի անդամ է:
  5. Դպրոցի ծնողական խորհրդի նախագահը խորհրդի նիստից առնվազն երեք օր առաջ խորհրդի անդամներին պատշաճ կերպով տեղեկացնում է նիստի անցկացման տեղի, ժամի և օրակարգի մասին: Ծնողական խորհրդի որոշմամբ՝ նիստի օրակարգում կարող են կատարվել փոփոխություններ:
  6. Դասարանական և դպրոցական ծնողական խորհուրդների նիստերն իրավա­զոր են, եթե դրանց մասնակցում է ծնողական խորհուրդների անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամ­ների ձայների մեծամասնությամբ: Ծնողական խորհուրդների յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայնի փոխանցումն արգելվում է:
  7. Դասարանական ծնողական խորհուրդների նիստերին մասնակցում են դաս­ղեկները, իսկ դպրոցական ծնողական խորհրդի նիստերին` տնօրենը:
  8. Համադպրոցական հարցերի քննարկման համար ծնողական խորհուրդը հրա­վիրում է ընդհանուր ժողովներ: Ուսումնական տարվա ընթացքում, համաձայն դպրոցի ուսումնադաս-տիարակչական տարեկան պլանի, հրավիրվում են դասարանական ժողով­ներ` առնվազն չորս անգամ, համադպրոցական ժողովներ` առնվազն երկու անգամ: Տնօրենի, ծնողական խոր­հուրդների և դասղեկների նախաձեռնությամբ՝ կարող են հրա­վիրվել արտահերթ համա­դպրոցական և դասարանական ծնողական ժողովներ:
  9. Դպրոցի ծնողական խորհուրդը՝

1) դպրոցի խորհրդի ձևավորման կարգի պահանջներին համապատասխան` իր կազմից առաջադրում է խորհրդի անդամության թեկնածուների: Գրանցված թեկնա­ծու­ներից ընտրված են համարվում փակ քվեարկությամբ առավել ձայներ հավաքած երկու թեկնածուն.

2) դպրոցի տնօրենի կամ մանկավարժական խորհրդի քննարկմանը ներկայաց­նում է սովորողների ուսումնադաստիարակչական աշխատանքի բարելավման, մանկա­վարժների խրախուսման, իրենց պարտականությունների կատարման գործում թերացող մանկավարժ­ներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ առաջարկություններ.

3) աջակցում է դպրոցին` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունե­ցող սովորողների մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների կազմա­կերպման գործում.

4) ներկայացնում է ծնողներին անհրաժեշտ մանկավարժահոգեբանական աջակ­ցության ծառայությունները, մասնակցում դրանց մշակման և տրամադրման միջոցա­ռումներին.

5) լսում է տնօրենի հաղորդումը դպրոցի գործունեության վիճակի ու հեռանկա­րային ծրագրերի մասին, ստանում ծնողներին հետաքրքրող հարցերի պարզաբանումները.

6) ամրապնդում է դպրոցի և ծնողների միջև կապերը, մանկավարժական աշխա­տողների և ծնողների կողմից երեխաների դաստիարակության նկատմամբ ձևավո­րում է միասնական պահանջներ.

7) ծնողներին ներգրավում է սովորողների արտադպրոցական և արտադասա­րանական աշխատանքներում.

8) օգնում է դպրոցին՝ սովորողների հիմնական պարտադիր կրթությունն իրա­կա­նացնելու գործընթացում.

9) մասնակցում է սովորողների ուսուցման ու դաստիարակության համար անհրա­ժեշտ պայմանների ստեղծմանը, աջակցում է դպրոցի ուսումնանյութական բազայի հարստացմանը` այդ գործում ներգրավելով հովանավորների.

10) մասնակցում է ծնողազուրկ և սոցիալապես անապահով երեխաներին նյու­թա­կան օգնություն ցույց տալու աշխատանքներին.

11) աջակցում է արձակուրդների ժամանակ սովորողների հանգստի և ժամանցի կազմակերպմանը.

12) ապահովում է երեխայի իրավունքների պաշտպանությունը դպրոցում.

13) ծնողներին ապահովում է տեղեկատվությամբ, կազմակերպում սեմինարներ, խորհրդատվություններ.

14) ծնողներին ծանոթացնում է իրենց իրավունքներին, պարտականություններին և օրենքով սահմանված պատասխանատվությանը:

103. Դպրոցի ծնողական խորհուրդը համագործակցում է դպրոցի մանկավար­ժա­կան և այլ խորհուրդների հետ:

104. Դպրոցի ծնողական խորհուրդը կարող է տնօրենի նկատմամբ անվստա­հու­թյան վերաբերյալ առա­ջարկ ներկայացնել դպրոցի խորհրդին:

105. Ծնողական խորհրդի քարտուղարը կազմում է նիստերի արձանագրություն­ները: Համադպրոցական և դասարանական ծնողական ժողովների նիստերի արձանա­գրությունները և ընդունված որոշումները երեք աշխատանքային օրվա ընթացքում հրա­պարակվում եմ դպրոցի կայքէջում:

106. Կանոնադրությամբ սահմանված նպատակների իրագործման համար դպրոցի ծնողական խորհուրդը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է իրականացնել այլ լիազորություններ:

107. Դպրոցի սովորողների ինքնավարության և ինքնակառավարման լիազորու­թյուններով օժտված ներկայացուցչական մարմինն աշակերտական խորհուրդն է, որն ստեղծվում է ժողովրդավարության և ինքնավարության սկզբունքներին համապատաս­խան՝ դպրոցի գործունեության կազմակերպմանը նպաստելու, անմիջականորեն իրենց վերաբերող հարցերի մասին սովորողների կարծիքի ազատ արտահայտումն ապահո­վելու, դրանք դպրոցի կառավարման և խորհրդակցական մարմիններ ներկայացնելու, սովորողների իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ դպրոցի կանոնա­դրության դրույթների պահպանումը վերահսկելու նպատակով և ղեկավարվում է նախա­րա­րության կողմից հաստատված աշակերտական խորհրդի օրինակելի կանոնադրությամբ:

108. Աշակերտները կարող են նաև ըստ հետաքրքրությունների ստեղծել ակումբ­ներ, միա­վորումներ, որոնք աշակերտական ինքնավարության զարգացմանը նպաստող օղակներ են:

109. Դպրոցի տնoրենը, նրա տեղակալները, խորհրդի, ինչպես նաև խորհրդակ­ցական մարմինների անդամները դպրոցի անունից հանդես գալիս պետք է գործեն բարեխղճորեն և ողջամտորեն` ի շահ իրենց կողմից ներկայացվող դպրոցի:

VI. ԴՊՐՈՑԻ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

  1. Դպրոցում կրթական գործընթացի մասնակիցներն են`

1) սովորողը.

2) սովորողի ծնողը.

3) ուսուցիչը և այլ մանկավարժական աշխատողներ.

4) վարչական աշխատողները.

5) խորհրդում և խորհրդակցական մարմիններում ընդգրկված` նախարարության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայա­ցուցիչները և այլ անձինք:

  1. Դպրոցում սովորողներն ունեն հավասար իրավունքներ և պարտականու­թյուններ:
  2. Սովորողն իրավունք ունի`

1) ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշչին համապա­տաս­­խան կրթություն.

2) ծնողի համաձայնությամբ` ընտրելու ուսումնական հաստատությունը և ուսուցման ձևը, ինչպես նաև դպրոցում առկա հոսքը, ստանալու վճարովի կրթական ծառայություններ.

3) անվճար օգտվելու դպրոցի ուսումնանյութական բազայից.

4) ստանալու կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի բավարարմանն ուղղված աջակցություն.

5) մասնակցելու ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումների.

6) պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից, շահագոր-ծումից, մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գոր­ծողություններից կամ անգործությունից, որով խախտվում են սովորողի իրավունքները կամ ոտնձգություն է կատարվում նրա պատվի ու արժանապատվության նկատմամբ.

7) դպրոցի կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը.

8) ազատորեն փնտրելու և մատչելի կերպով ստանալու ցանկացած տեղեկատվու­թյուն` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.

9) ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները.

10) խրախուսվելու օրինակելի վարքի կամ բարձր առաջադիմության համար.

11) օգտվելու օրենքով և դպրոցի ներքին կարգապահական կանոններով սահման­ված այլ իրավունքներից:

  1. Սովորողը պարտավոր է`

1) կատարել դպրոցի կանոնադրության և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները.

2) ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան գի­տե­լիքներ, ձեռք բերել և տիրապետել համապատասխան հմտությունների ու կարողու­թյուն­ների, բավարարել սահմանված արժեքային համակարգին ներկայացվող պահանջ­ները.

3) հաճախել և մասնակցել ուսումնական պարապմունքներին.

4) կատարել օրենքով ու դպրոցի ներքին կարգապահական կանոններով սահ­­ման­ված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ պարտա­կանու­թյուններ։

  1. Հանրակրթական դպրոցն ապահովում է կրթական ծրագրի կատարման ան­վտանգ և ապահով պայմաններ, բնականոն աշխատանքային ռեժիմ, բժշկական oգնու­թյուն և սպասարկում, ինչպես նաև սովորողների ֆիզիկական զարգացման ու առող­ջության ամրապնդման համար անհրաժեշտ պայմաններ, ձևավորում է անձնական հիգիե­նայի և առողջ ապրելակերպի հմտություններ` համաձայն առողջապահության բնագա­վառում պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի:
  2. Յուրաքանչյուր սովորող տարեկան առնվազն մեկ անգամ անցնում է բժշկա­կան (կանխարգելիչ) հետազոտություն, որն իրականացվում է դպրոցի բժշկական սպա­սարկման ծառայության կողմից, իսկ դրա անհնարինության դեպքում` տարածքային սպա­սարկման առողջապահական կազմակերպության կողմից` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
  3. Դպրոցում կարգապահությունն ապահովվում է օրենքով, կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով սահմանված կարգով:
  4. Դպրոցի ներքին կարգապահական կանոնները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում օրենքով ու կանոնադրությամբ սահմանված կարգով միջին և ավագ դպրոցների սովորողների նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը՝

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն:

  1. Սովորողի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո մեկ տարվա ընթացքում կարգապահական տույժը կարող է հանվել, եթե սովորողը նոր կարգապահական խախտում թույլ չի տվել և իրեն դրսևորել է որպես բարեխիղճ, օրի­նակելի, կարգապահ սովորող:
  2. Սույն կանոնադրության 117-րդ կետի 2-րդ ենթակետով նախատես­ված կարգա­պահական տույժը մեկ ուսումնական տարվա ընթացքում նույն սովորողի նկատմամբ կրկնակի կիրառվելու դեպքում դպրոցը կարող է դիմել սոցիալական աջակ­ցության բնա­գավառի լիազոր մարմին` երեխայի համար սոցիալական աջակցության ծառա­յություն կազմա­կերպելու վերաբերյալ առաջարկությամբ:
  3. Սովորողների համար հիմնադրի, նախարարության, տարածքային կառավար­ման և տեղական ինքնակառավարման մարմինների, դպրոցի, ինչպես նաև սոցիալական գործընկերների, կազմակերպությունների, անհատների կողմից կարող են սահմանվել բարոյական և նյութական խրախուսման ձևեր` շնորհակալագիր, գովասանագիր, դրա­մական խրախուսում կամ կանոնադրությամբ սահմանված այլ ձևեր:
  4. Դպրոցում այլ խրախուսանքի միջոցներ և ձևեր, խրախուսանքի միջոցներ կիրառելու կարգը սահմանում է խորհուրդը։
  5. Մանկավարժական աշխատողի իրավունքները և պարտականությունները սահ­մանվում են օրենքով:
  6. Սովորողի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահ­պանման պարտականությունը ոչ պատշաճ կատարելու կամ չկատարելու դեպքում, եթե դրա հետևանքով երեխայի առողջությանը պատճառվել է վնաս, այն անձինք, որոնց վրա դրված են այդ պարտականությունները, կրում են պատասխանատվություն՝ օրենքով սահ­մանված կարգով:

 

VII. ԴՊՐՈՑԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՆՐԱՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

  1. Դպրոցի սեփականությունը ձևավորվում է դպրոցի հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև դպրոցի գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքից:
  2. Դպրոցն իրավունք ունի իրեն ամրացված գույքը հիմնադրի անունից, լիա­զորված մարմնի գրավոր համաձայնությամբ, հանձնելու վարձակալության, եթե դա արգել­ված չէ հիմնադրի որոշմամբ կամ կանոնադրությամբ: Ամրացված գույքի վարձակալու­թյան ժամկետը չի կարող սահմանվել մեկ տարվանից ավելի` բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերի: Ամրացված գույքի oգտագործման արդյունքում դպրոցի ստացած եկամուտները դպրոցի սեփականությունն են:
  3. Դպրոցի գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է կանոնա-դրությամբ նախատեսված նպատակների համար՝ հիմնադրի սահմանած կարգին համապա-տասխան:
  4. Դպրոցը ֆինանսավորում է հիմնադիրը: Դպրոցի ֆինանսական միջոցները գոյանում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից և Հայաստանի Հան­րապետության օրենսդրությամբ չարգել­ված այլ աղբյուրներից:
  5. Դպրոցի ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության պետական բյու­ջեից կատարվում է ըստ իրականացվող հանրակրթական ծրագրերի` կախված սովո­րողների թվից:
  6. Դպրոցը կարող է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմա­նած մրցութային կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ստանալ լրացուցիչ ֆինանսավորում:
  7. Դպրոցի ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներն են`

1) օրենքով կամ հիմնադրի սահմանած ձեռնարկատիրական գործունեության իրա­կանացումից ստացված միջոցները.

2) բարեգործական, նպատակային ներդրումները, Հայաստանի Հանրապետության և oտարերկրյա կազմակերպությունների ու քաղաքացիների նվիրատվությունները.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված և կանոնադրու­թյանը չհակասող գործունեությունից ստացված միջոցները:

  1. Դպրոցի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաս­տի­ությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` լիազորված մարմնի կողմից ընտրված աուդիտորի կամ հիմնադրի ֆինանսական գործառույթ իրականացնող մարմնի կողմից:

 

VIII. ԴՊՐՈՑԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

  1. Դպրոցը վերակազմակերպվում և լուծարվում է, ինչպես նաև լուծարման դեպքում գույքն օգտագործվում է օրենքով սահմանված կարգով: