Աշակերտներ

Ոզնի 2017 համակարգչային մրցույթ

 

Այս տարի մրցույթին մասնակցեցին 6-10-րդ դասարանների շուրջ 300 աշակերտներ Երևանի և ՀՀ մարզերի դպրոցներից, ինչպես նաև ՀՀ որոշ ուսումնական հաստատություններում գործող ռոբոտաշինության խմբակներից աշակերտներ: Մրցույթի արդյունքում 31 աշակերտ կստանան պատվոգրեր և մրցանակներ, իսկ եզրափակիչ փուլիս մյուս մասնակիցներին կտրվի վկայագրեր:

 

Հաղորդագրություն_մամուլի_համար

Ոզնի  համակարգչային մրցույթին մասնակից աշակերտների աշխատանքները կարող եք տեսնել հետևյալ հղումով.

Աշակերտների պաշարներ  կամ Ոզնի 2017

 

Մեր դպրոցի մասնակիցները.
  1. Կարապետյան Գագիկ, 6-րդ դասարան
  2. Սահակյան Արաքսյա, 6-րդ դասարան
  3. Առաքելյան Գալինա, 7-րդ դասարան
  4. Կարապետյան Գոհար, 7-րդ դասարան
  5. Սահակյան Արփինե, 7-րդ դասարան
  6. Ալոյան Աստղիկ, 8-րդ դասարան
  7. Պետրոսյան Վարդուհի, 8-րդ դասարան
  8. Ռաշոյան Էմմա, 8-րդ դասարան
  9. Ադյան Սուսաննա, 9-րդ դասարան
  10. Հովհաննիսյան Էլեն, 9-րդ դասարան
  11. Մարգարյան Մարինա, 9-րդ դասարան
  12. Մարգարյան Սոնա, 9-րդ դասարան
  13. Ռաշոյան Գևորգ, 10-րդ դասարան
 Հաղթող` Պետրոսյան Վարդուհի, 8-րդ դասարան
Մրցանակաբաշխությունը` 06.06.2017թ.

Մրցույթի ընթացքում.

«Ավ. Իսահակյանի հեքիաթներն ու առակները» համակարգչային մրցույթ

 

Ավ. Իսահակյանի տուն-թանգարանը «Ոզնի»  համակարգչային մրցույթ ծրագրի հետ համատեղ իրականացնում է «Ավ. Իսահակյանի հեքիաթները և առակները» խորագրով համակարգչային ստեղծագործական մրցույթ:

2016 թվականի հուլիսի 2-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ մրցանակաբաշխություն: Մրցույթը կազմակերպել էր Ավ. Իսահակյանի տուն-թանգարանը «Ոզնի համակարգչային մրցույթ» ծրագրի հետ համատեղ և կրում էր «Ավ. Իսահակյանի հեքիաթները և առակները» խորագիրը: Այն համակարգչային-ստեղծագործական մրցույթ էր, որ անցկացվեց մայիս ամսին, իսկ ամփոփվեց հունիսի վերջին: Ներկայացվել էին 300-ից ավելի աշխատանքներ հանրապետության տարբեր մարզերից: Լավագույն ընտրվել էին 40-ը, որից 4-ը մեր աշակերտների աշխատանքներն էին` Թորոսյան Կորյուն` 9-րդ դասարան, Ռաշոյան Էմմա` 7-րդ դասարան, 8-րդ դասարանի աշակերտները և 10-րդ դասարանի աշակերտները:

Korjun Torosyan Kotayq Fantan school

ՏեսահոլովակըՄոր սիրտը
Ռաշոյան Էմմա` Կյանքից թանկ բանը
8-րդ դասարան` Մելքոն վարժապետը
10-րդ դասարան` Պանդուխտ որդին
Մրցանակաբաշխություն

 

 «Ոզնի» համակարգչային մրցույթ

 

Առաջին անգամ «Ոզնի» համակարգչային մրցույթը անց կացվեց 2009թ.-ին երկու դպրոցների՝ Լեոյի անվան հ. 65և Գ. Նժդեհի անվան հ. 161 դպրոցների աշակերտների միջև: Մրցույթի գաղափարը այդ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչներին էր (Ռուզան Նիկոյան, Մարիաննա Թովմասյան): Նրանց նպատակն էր առավել հետաքրքիր դարձնել «ինֆորմատիկա» առարկան, հնարավորություն տալ աշակերտներին ստուգելու իրենց համակարգչային գիտելիքները, համակարգչային ծրագրերի միջոցով արտահայտել ստեղծագործական միտքը, ինչպես նաև ստեղծել միջդպրոցական կապ: Հաջորդ տարի մրցույթին մասնակցեցին Շենգավիթ համայնքի 4 դպրոցներ: 2011թ.-ին մասնակից դպրոցների թիվը 12 էր, մասնակիցների քանակը՝ 87: 2013թ.-ից մրցույթն կրում է հանրապետական բնույթ և մեծ ոգևորություն է ստեղծել երեխաների շրջանում:

<Ոզնի> մրցույթ բլոգ

Կազմակերպիչներ Ռուզան Նիկոյան, Մարիաննա Թովմասյան

 

Ոզնի 2016 համակարգչային մրցույթ

 

2016 թվականին մրցույթին մասնակցեցին 6-10-րդ դասարանների 319 աշակերտներ Երևանի 45 և ՀՀ մարզերի 125 դպրոցներից, ինչպես նաև 91 աշակերտ ՀՀ որոշ ուսումնական հաստատություններում գործող ռոբոտաշինության խմբակներից:

Մեր դպրոցի մասնակիցները.
  1. Եղիազարյան Ելենա, 6-րդ դասարան
  2. Հարությունյան Կառլեն, 6-րդ դասարան
  3. Ալոյան Աստղիկ, 7-րդ դասարան
  4. Պետրոսյան Վարդուհի, 7-րդ դասարան
  5. Ռաշոյան Էմմա, 7-րդ դասարան
  6. Ադյան Սուսաննա, 8-րդ դասարան
  7. Հովհաննիսյան Էլեն, 8-րդ դասարան
  8. Մարգարյան Մարինա, 8-րդ դասարան
  9. Ռաշոյան Գևորգ, 9-րդ դասարան
  Հաղթող` Հովհաննիսյան Էլեն, 8-րդ դասարան
Հաղթած նկարը.

 

Մրցանակաբաշխությունը` 04.06.2016թ.

Մրցույթի ընթացքում

 

Ոզնի 2015 համակարգչային մրցույթ

 

2015 թվականին մրցույթին մասնակցել են 6-9-րդ դասարանների 328 աշակերտներ Երևանի 28 և ՀՀ մարզերի 53 դպրոցներից:   «Ոզնի-2015» համակարգչային մրցույթի  Գլխավոր աջակիցն է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի հետ համատեղ։ Տեղեկատվական աջակիցն է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։

Մեր դպրոցի մասնակիցները.
  1. Պետրոսյան Վարդուհի` 6-րդ դասարան
  2. Ադյան  Սուսաննա՝ 7-րդ դասարան
  3. Հովհաննիսյան Էլեն՝ 7-րդ դասարան
  4. Գալստյան Գոհար՝  8-րդ դասարան
  5. Ռաշոյան Գևորգ՝  8-րդ դասարան
  6. Խաչատրյան  Հայկուհի՝ 9-րդ դասարան
 Հաղթողներ`
Պետրոսյան Վարդուհի, 6-րդ դասարան
Հովհաննիսյան Էլեն, 7-րդ դասարան
Ադյան Սուսաննա, 7-րդ դասարան
Հաղթած աշխատանքները տե՛ս․

Ոզնի 2015, Երևան

Պետրոսյան Վարդուհի

Մրցանակաբաշխություն`   06.06.2015թ.

 Մրցույթի ընթացքում

 

Ոզնի 2014 համակարգչային մրցույթ

 

2014 թվականին մրցույթին մասնակցել են Երևանի և ՀՀ մարզերի շուրջ  1300 աշակերտ:

 

Մեր դպրոցի մասնակիցները.

Հաղթողներ`
  1. Հովհաննիսյան Էլեն, 6-րդ դասարան
  2. Գալստյան Գոհար, 7-րդ դասարան
  3. Ռաշոյան Գևորգ, 7-րդ դասարան
  4. Խաչատրյան Հայկուհի, 8-րդ դասարան
Մրցանակաբաշխություն

 Գաֆեսճյան արվեստի կենտրոնում

Մրցույթի ընթացքում

Ոզնի 2013 համակարգչային մրցույթ

 

2013 թվականին մրցույթին մասնակցել են Երևանի և ՀՀ մարզերի շուրջ 250 աշակերտ:

Մեր դպրոցի մասնակիցները.

 Հաղթող` Ֆիդանյան Անուշ, 8-րդ դասարան
Հաղթած աշխատանքը․

Մրցույթի ընթացքում

Տեսահոլովակը` Ոզնի 2013

 

Թղթակցում են աշակերտները…

〈15.09.2010 թ.-15.11.2010թ. ժամակահատվածում  իրականացված «Թղթակցում են աշակերտները» մրցույթ〉

Վերանորոգում

Parodia (պարոդիա) Մ. Արազու «Արևը» պատմվածքի
Հայարփի Հարությունյան, 11 –րդ դասարան, արժանացել է մրցանակի
Հղումը`Վերանորոգում