Անվտանգ համացանց

ԿԱՆԳՆԵ՛Ք. Նախքան Համացանցից օգտվելը ժամանակ հատկացրեք ուսումնասիրելու ռիսկերը և սովորելու, թե ինչպես բացահայտել հավանական խնդիրները:
ՄՏԱԾԵ՛Ք. Մի պահ ժամանակ հատկացրեք համոզվելու, որ ճանապարհը հարթ է: Աչալուրջ եղեք նախազգուշացումների հարցում և մտածեք, թե ինչպես կարող են ձեր առցանց գործողություններն ազդել ձեր և ձեր ընտանիքի անվտանգության վրա:
ՄԻԱՑԵ՛Ք. Վայելեք Համացանցն ավելի մեծ վստահությամբ` համոզված, որ ձեռնարկել եք ճիշտ քայլեր ապահովագրելու ձեզ և ձեր համակարգիչը:

 

  1. Համակարգիչները միացնե՛լ և անջատե՛լ միայն ինֆորմատիկայի ուսուցչի (կամ համակարգչային օպերատորի) ներկայությամբ և թույլտվությամբ։
  2. Դպրոցի սեփականությունը հանդիսացող համակարգիչներում ծրագրեր կարող է տեղադրել միայն դպրոցի ներքին ցանցի պատասխանատուն (կամ համակարգչային օպերատորը)։
  3. Դպրոցի աշխատակազմի և աշակերտների կողմից USB կրիչների օգտագործումը թույլատրել միայն ինֆորմատիկայի ուսուցչի (կամ համակարգչային օպերատորի) կողմից հակավիրուսային  կամ USB կրիչների պաշտպանության ծրագրերի միջոցով ստուգելուց հետո։
  4. Դասագործընթացում թույլատրել օգտագործել բջջային հեռախոսները միայն այն դեպքում, երբ ուսուցիչները թույլ են տալիս օգտագործել ուսումնառության նպատակով։

Սովորողների առցանց և իրական կյանքում հետապնդումների դեպքում․

  • ժամանակ առ ժամանակ ստուգեք ձեր երեխայի ինտերնետային  էջերը` տեսնելու, թե ինչ կա այնտեղ:
  • Պաշտպանեք նրա անձնական էջերը:Եթե ձեր երեխան գտնում է անձնական էջ, որը ստեղծվել կամ փոփոխվել է առանց իր համաձայնության, կապվեք կայքի համար պատասխանատու ընկերության հետ, որպեսզի նա հեռացնի այդ էջը:
  •  Արգելափակեք կամ ջնջեք կիբեռհետապնդողին: Եթե հետապնդումն իրականացվում է ակնթարթային հաղորդագրությունների կամ այլ առցանց ծառայության միջոցով, որը պահանջում է «ընկերների» կամ «լավագույն ընկերների» ցանկ, հեռացրեք հետապնդողին այդ ցանկից կամ արգելափակեք այդ օգտատիրոջ անունը կամ էլ․փոստի հասցեն: Օգնեք դադարեցնել կիբեռհետապնդումները:
  • Եթե ձեր երեխան տեսնում է, որ ինչ-որ մեկը ենթարկվում է կիբեռհետապնդման, խրախուսեք, որպեսզի նա փորձի դադարեցնել դա` չմասնակցելու կամ որևէ բան չտարածելու միջոցով կամ էլ հետապնդողին ասելով, որ դադարեցնի:
  •   Խնդրեք երեխաներին ձեզ իմաց տալ, եթե որևէ առցանց հաղորդագրություն կամ պատկեր նրանց համար սպառնալից է երևում կամ ցավ է պատճառում նրանց: Եթե անհանգիստ եք ձեր երեխայի անվտանգության համար, զանգահարեք ոստիկանություն:
  • Խնդրեք երեխաներին պահպանել անձնական ինֆորմացիան գաղտնի և ստեղծել այնպիսի գաղտնաբառեր որոնք դժվար կլինեն գուշակել, երբեք չվստահեն իրենց գաղտնաբառը նույնիսկ  ընկերներին։

5․ Ուսումնական հաստատություններում տեսանկարահանում կարելի է կատարել միայն օրինական նպատակի համար և անձնական տվյալների սուբյեկտների (աշակերտներ կամ նրանց օրինական ներկայացուցիչներ, ուսուցիչներ) համաձայնությամբ: Տեսահսկման կարելի է ենթարկել միայն ուսումնական հաստատության մուտքը, միջանցքները և դասասենյակների այն հատվածները, որտեղ գտնվում է թանկարժեք գույք: Արգելվում է տեսահսկում իրականացնել դասասենյակներում, ուսուցչանոցում, սպորտային դահլիճում հանդերձարաններում և զուգարաններում:

Օգտագործված հղում՝ http://safe.am/ar/rs.html